ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարբած տղամարդը փորձել է կենդանաբանական այգուց կակադու գողանալ

18.08.2017 10:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հարբած տղամարդը փորձել է կենդանաբանական այգուց կակադու գողանալ

Կալինինգրադում անսթափ վիճակում գտնվող 35-ամյա տղամարդը փորձել է տեղի կենդանաբանական այգուց գողանալ կակադու թութակ։ Ըստ Life.ru-ի՝ տղամարդը կենդանաբանական այգի էր եկել կնոջ ու երկու երեխաների հետ։ Իրավապահների խոսքով, հարբած տղամարդը բացել է վանդակներից մեկը ու այնտեղից գողացել էկզոտիկ թռչունը։ Տղամարդու մտահղացմանը խանգարել են քաղաքացիները, ում թվացել է, թե տղամարդն իր պայուսակի մեջ բադ է թաքցրել։ Պահակները համապատասխան ահազանգ են ստացել քաղաքացիներից ու ելքի մոտ բռնել են գողին։ Թռչունը 150 հազար ռուբլի են գնահատել։ Հարուցվել է քրեական գործ։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА