ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպիսին պետք է լինի ճիշտ և առողջ նախաճաշը

18.08.2017 10:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպիսին պետք է լինի ճիշտ և առողջ նախաճաշը

Նախաճաշն էներգիայի աղբյուր է ամբողջ օրվա համար: Այն չպետք է ծանրաբեռնի օրգանիզմը, պետք է լինի թեթև, բայց հագեցնող, որ օրգանիզմին էներգիա և ակտիվություն տա: plitkar.com.ua-ն ներկայացնում է մթերքներ, որոնք ամենահարմարն են նախաճաշի համար:

Նարնջի հյութ

Այն տալիս է անհրաժեշտ ակտիվություն, քանի որ պարունակում է շատ վիտամիններ և սննդանյութեր: Նարնջի հյութը, սակլայն, կարելի է փոխարինել ցանկացած այլ մրգի կամ բանջարեղենի հյութով, դրանք նույնպես շատ վիտամիններ և սննդանյութեր են պարունակում:

Փաթիլներ կամ մյուսլի

Սրանք ևս լավ տարբերակ են նախաճաշի համար. պարունակում են շատ ածխաջրեր և հանքանյութեր: Դրանց կաթնամթերք ավելացնելու դեպքում քաղց չեք զգա մինչև ճաշ:

Տարեկանի հաց

Պարունակում է B խմբի շատ վիտամիններ, հանքային աղեր, ածխաջրեր, բջջանյութ, որոնք ուժ են տալիս օրվա համար: Կարելի է հացի վրա ձիթապտղի յուղ լցնել, որը շատ օգտակար է օրգանիզմի համար: Իսկ ահա սպիտակ հացն ավելի լավ է՝ բացառել սննդակարգից. այն գրեթե չի պարունակում օգտակար նյութեր, վատ է մարսվում, յուրացվում օրգանիզմի կողմից:

Օգտակար յոգուրտներ

Օգտագործեք բնական մթերքներից և արհեստական հավելումների նվազագույն քանակով յոգուրտներ:

Մրգեր

Մրգերը ևս շատ օգտակար են, իսկ ձմռանը դրանց փոխարեն կարելի է չրեր օգտագործել:

Կաթնաշոռ

Կաթնամթերքների շարքում կաթնաշոռն առաջին տեղում է սպիտակուցի և կալցիումի պարունակությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА