ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-ռուսական հարաբերությունները ենթարկվում են նպատակաուղղված հալածանքի. Զ. Բաբուխանյան

01.12.2017 23:12 ԹԵՄԱ
Հայ-ռուսական հարաբերությունները  ենթարկվում են նպատակաուղղված հալածանքի. Զ. Բաբուխանյան

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում կայացավ կլոր սեղան` «Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ժամանակակից տեղեկատվական մարտահրավերների պայմաններում» թեմայով: Միջոցառման կազմակերպիչն էր Հումանիտար զարգացման միջազգային հասարակական կազմակերպությունը:

«Հայաստանը փոքր, բայց արժանավոր օղակն է այս մեծ տնտեսական գործընթացի». Ա. Սաֆարյան

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին քաղաքագետներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, լրագրողներ և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Էրեբունի» ռուսական ավիացիոն բազայի ներկայացուցիչներ: Ելույթների ընթացքում քննարկվեցին մշակութային-հումանիտար համագործակցության հետ կապված հարցեր, տեղեկատվական անվտանգության խնդիրներ, ինչպես նաև դրանց լուծման ուղիները: Ներկաներն ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և տեղեկատվական մարտահրավերներին ժամանակին արձագանքելու անհրաժեշտությունը:

«Սահմանադրական Իրավունք միություն» կուսակցության նախագահության անդամ, բ.գ.թ. Զարուհի Բաբուխանյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները մեդիադաշտում ենթարկվում են ակտիվ և նպատակաուղղված հալածանքի: «Այս միտումները լուրջ սպառնալիք են հայ-ռուսական հարաբերությունների ապագայի համար: Դաշնակից երկրների մեդիաքաղաքականության ոլորտը խորին մշակման և համակագված մոտեցման կարիք ունի: Այս կապակցությամբ բազմիցս բարձրացվել է համալրացվող մեդիատարածության ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի ճշգրիտ տեղեկատվության տարածմանը », - ասաց նա:

Զ. Բաբուխանյանի խոսքով` այդպիսի կոնտենտի ապահովումը, իր հերթին, կարևոր գործոն է սերունդներով փոխանցվող բարեկամության եւ գործընկերության ավանդույթների ամրապնդման, ընդհանուր նպատակների եւ շահերի պաշտպանության համար:

«Հայաստանի Հանրապետություն» հասարակական-քաղաքական թերթի մշակույթի եւ կրթության  բաժնի ղեկավար Իրինա Աբրոյանն ընդգծեց լրագրողական աշխատանքում էթիկայի պահպանման անհրաժեշտությունը: «Մեդիատարածությունը մեծ ազդեցություն է ունենում հանրային կարծիքի ձևավորման վրա տարբեր գործընթացների առնչությամբ: ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարտավոր են գիտակցել նյութերի օբյեկտիվ ներկայացման կարևորությունը»,- ասաց նա:

Կլոր սեղանի ընթացքում բարձրացվեցին տեղեկատվական ոլորտի խնդրահարույց հարցերը: Փորձագետները փոխանակեցին կարծիքներ և մշակեցին քննարկվող խնդիրների լուծման ընդհանուր հայեցակարգ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА