ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տարվա սխրանք» կոչումը հայ զինվորինն է. Կայացավ AAD մրցանակաբաշխությունը

03.12.2017 23:27 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տարվա սխրանք» կոչումը հայ զինվորինն է. Կայացավ AAD մրցանակաբաշխությունը

Տեղի ունեցավ AAD.am կայքի հոբելյանական 8-րդ մրցանակաբաշխությունը եւ «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության գործունեության տարվա ամփոփումը։

Երախտագիտության նամակ` ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը (Տեսանյութ)

Մրցանակաբաշխությունը սկսվեց Արժանապատիվ ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆի երեկոյի օրհնությամբ եւ «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ու AAd.am բարեգործական կայքի հիմնադիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ բացման եւ ողջույնի խոսքով։

«ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ»Фото Իրավունք Թերթ.

Նշենք, որ մրցանակաբաշխությանն առաջադրված էին տարբեր ոլորտներում ավագ եւ կրտսեր սերունդների` իրենց գործի նվիրյալները: Բանակ, կրթություն, մշակույթ, առողջապահություն, քաղաքականություն, սպորտ… Ահա այն հիմնական ոլորտեները, որոնց բնագավառում լավագույններն արժանացան իրենց պարգեւներին։

Ի դեպ, նշենք, որ այս տարվա մրցանակաբաշխության մեջ ավելացել էր նոր արարողակարգ` տարբեր ոլորտի մարդկանց մրցանակները հանձնվում էին հենց այդ ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Մրցանակներն առաջինը հանձնվեց երկրի պաշտպաններին` ապրիլյան պատերազմում իրենց կյանքի գնով հողը պահած երիտասարդներին, սպաներին եւ զոհված քաջորդիներին։

«ԽՆФото Իրավունք Թերթ.ԴՐՈՒՄ ԵՄ՝ ՈՂՋ ԵՂԵՔ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱՆՔ ԿՌՎԵՑԻՆ ՁԵՐ ՀԱՄԱՐ»

«Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացավ ապրիլյան պատերազմի հերոս ԱՂԱՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ում մայրը, թեպետ շատ հուզված էր, բայց դիմեց հանդիսատեսին. «Խնդրում եմ՝ ողջ եղեք, քանի որ նրանք կռվեցին Ձեր համար, մեր տղաներն ամեն ինչ արեցին ,որ Դուք լավ ապրեք»:

«Տարվա սխրանք» անվանակարգին արժանացան նաև` մայոր ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Քառորյա պատերազմի հերոսներ ` ՇԱՆԹ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆ , «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ, որը շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ ընդգծեց. «Մաղթում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, որովհետեւ այն մարդիկ, ովքեր պատերազմում կորցրել են իրենց հարազատներին` այդ ցավը միայն իրենք են զգում ու հասկանում։ Իսկ տարվա սխրանքը մեզ համար չափազանցրած է, այն հայ զինվորինն է»։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի 5 մասնակցի երգերն արդեն հայտնի են (վիդեո)

«ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆԸ ՄԵԶՆԻՑ ԱՆՑԱՆ ԻՐԵՆՑ ՈՒԺՈՎ»Фото Իրավունք Թերթ.

Ազգի նվիրյալ բարձրագույն պարգեւին արժանացավ Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ ԱՐԿԱԴԻ ՏԵՐԱԴԵՎՈՍՅԱՆԸ: «Այս պարգեւը մերն է, իմ եւ մարտական ընկերներինս՝ իմ սեղանակից ապրիլյան պատերազմի հերոսներինը, ովքեր մեզնից անցան իրենց ուժով», - խոստովանեց Կոմանդոսը։ Ազգի նվիրյալ պարգեւին արժանացան նաեւ ՀԽՍՀ արտիստ, հաղորդավարուհի ՆԱՐԱ ՇԼԵՓՉՅԱՆԸ, ՌՈԶԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ։ Տիկին Ծառուկյանը վստահ է, որ շուտով մեր երկիրն հասնելու է իր բարձունքին. «Շնորհակալություն այս մեծ պարգեւի համար, խոստանում եմ որքան կարող եմ աջակից լինեմ այս նախաձեռնությանն ու քանի կենդանի ենք պետք է շենացնենք մեր երկիրը, եւ վստահ եմ, որ մեր երկիրը շուտով ծաղկելու է ու հասնելու է իր բարձունքին»։

Фото Իրավունք Թերթ.«ԲԱՆԱԿԻՑ ԹԱՆԿ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ»

Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար՝ պարգեւատրվեց «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: «Ես հպարտանում եմ իմ զինվորներով, եւս մեկ անգամ տալիս եմ իմ մայրական օրհնությունը եւ ցանկանում եմ, որ մեր հայ ազգը դուրս չմնա Աստծո խորհանից, բանակից թանկ մենք ոչինչ չունենք», - ասաց տիկին Խաչատրյանը։ Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար պարգեւատրվեց նաեւ ֆոտոլրագրող ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ, որն իրեն հատուկ ոճով նախ անդրադարձավ հյուրերին, ապա նշեց. «Ցանկանում եմ, որ 2018 թվականին ոչ մի վատ լուր չլուսաբանեմ, այլ միայն մշակութային»։ Հայրենիքում ներդրում ունեցած մարդկանց վաստակն անմիջական կապ ունի մեր հայրենիքի զարգացման հետ, ուստի՝ Հայրենիքում ներդրած ավանդի համար պարգեւատրվեցին բարերարներ ԱՐՏԱԿ եւ ՄԵԼԻՔ ՍԱՖԱՐՅԱՆՆԵՐԸ, Դպրոց կենտրոնների միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ , Պաշտպանության նախարաի խորհրդական գեներալ- լեյտենանտ ՄՈՒՐԱԴ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

Ճոյտը մուլտֆիլմի փակագծերը չի բացում, բայց խոստանում է. «Մենք հարեւաններ ենք», չտեսնված մուլտֆիլմ է»

«ՀԱՃԵԼԻ Է, ԵՐԲ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԴ»Фото Իրավունք Թերթ.

 «Տարվա կին պատգամավոր» կոչմանն արժանացավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, որը նախեւառաջ շեշտեց, որ իր 11 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում հաճախ է արժանացել տարվա լավագույնին. «Բայց ամեն անգամ, ինչպես միշտ հաճելի է, երբ գնահատվում է աշխատանքդ»։

Առողջապահության ոլորտից պարգեւատրվեցին բժիշկ-սրտաբան ԼԱՄԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, երիտասարդ բժիշկ ՆԱՐԵԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ եւ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն ԼԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: 

«Տարվա հոգեբան» կոչումն էլ շնորհվեց ԶԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ։

Фото Իրավունք Թերթ.ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար պարգեւատրրվեցին երգիչներ ԱՐԱՄՈ եւ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԸ, ՀՀ վաստակավոր արտիստ ՆԱՌԱՆ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ: Նրանք բոլորն էլ փաստեցին, որ կարողանում են միայն ազատ ստեղծագործել սահմանում կանգնած հայ զինվորի շնորհիվ։

Մշակույթի ոլորտում արդյունավետ աշխատելու համար պարգեւատրվեց Երեւան մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։

Իսկ «Տարվա լավագույն դուետին» արժանացան ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ու ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ: «Տարվա լավագույն երգչուհին»` ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր, «Տարվա DJ»` ԱՐԱՄ ԽԱՉԻԿՅԱՆԸ։

Հայկական հեռուստատեսությունում ներդրած ավանդի համար՝ պարգեւատրվեց հաղորդավարուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ: Իսկ «Տարվա հաղորդում» ճանաչվեց «Կիսաբաց լուսամուտները» (հեղ.՝ Հրաչ Մուրադյանը ներկա չէր, ԱՄՆ-ում գտնվելու պատճառով)։ Իսկ «Տարվա հաղորդավար» կոչմանն արժանացավ երեկոն վարող ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ։

Կանանց մեծ մասը մի բան է ասում, իսկ ԱՆ փոխնախարարն իր խոսքն է պնդում

Հայ թատրոնին ներդրած ավանդի համար՝ պարգեւատրվեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ ամուսիններ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ու ԱԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Տարվա երիտասարդ դերասան-դերասանուհի էլ ճանաչվեցին ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆՆ ու ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

ՆՐԱՆՑ ԽՈՍՔԻ ՈՒԺՆ ԻՐԵՆՑ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՒՄ ԷФото Իրավունք Թերթ.

Կրթական ոլորտն էլ էր բավականին ընդգրկուն էր: Տարիներ շարունակ սերունդներ կրթելու համար՝ պարգեւատրվեց մանկավարժ ՌԱՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: «Տարվա լավագույն մանկավարժ» կոչմանն արժանացավ ԼԻԼԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։ Մրցանակաբաշխությունը եզրափակվեց մարզիկների պարգեւատրությամբ։ «Տարվա լավագույն մարզիկ» կոչմանն արժանացան Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, Հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ու ծանրամարտի չեմպիոն ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։ Ճիշտ է, նրանք շատ քիչ էին խոսում, բայց վստահ ենք ,որ նրանց խոսքի ուժը`իրենց բազուկներում է։

Պատրաստեց` ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА