ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կրթության միջազգային ակադեմիայի ավագ դպրոցում ստացած գիտելիքներով կարող են ընդունվել ցանկացած համալսարան»

05.12.2017 10:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կրթության միջազգային ակադեմիայի ավագ դպրոցում ստացած գիտելիքներով կարող են ընդունվել ցանկացած համալսարան»

«Իրավունքի» զրուցակիցն է Կրթության միջազգային ակադեմիայի հիմնական եւ ավագ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Մինչ ակադեմիա այցելելը` շատ էինք լսել, որ այստեղ աշխատում է մասնագետների ստեղծագործ ու հոգատար թիմ, որի կարեւորագույն սկզբունքներից է` անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ:
Նկատենք, որ ավագ դպրոց հասկացությունն առաջինը հենց Կրթության միջազգային ակադեմիան է Հայաստանում ներդրել: Ավագ դպրոցը գործում է 2004 թվականից, որի շրջանավարտներն այսօր բազմաթիվ հաջողությունների են հասել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ` երկրի սահմաններից դուրս: Իսկ ինչպիսի՞ն է Կրթության միջազգային ակադեմիան ներսից, որո՞նք են ուսումնական կենտրոնի առավելությունները, ի՞նչ մեթոդներով է կազմակերպվում ուսումնական ամբողջ գործընթացը, ինչի շնորհիվ են դպրոցն ու սովորելն այնքան սիրելի դառնում աշակերտների համար, որ մեզ հետ զրույցում նրանք նշեցին. «Այնքան հոգեհարազատ է մեզ համար մեր դպրոցը, որ չենք համբերում, թե երբ է շաբաթ-կիրակին ավարտվելու, որ նորից գանք դպրոց, տեսնենք մեր սիրելի ուսուցիչներին». հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ հենց ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում նախ` անդրադարձավ դպրոցի հիմնադրման պատմությանը.
- Այո՛, իրավացի եք, Կրթության միջազգային ակադեմիայի` «Հայբուսակ» համալսարանի ավագ դպրոցը հիմնադրվել է այն շրջանում, երբ հանրապետությունում նոր-նոր սկսեցին առանձնացվել ավագ դպրոցները: Հիմնադրման առաջին իսկ տարվանից ուրախությամբ արձանագրեցինք, որ ունենք ավագ դպրոցի բավականին շատ սաներ: Ըստ իս` դա խոսում է այն մասին, որ մարդիկ վստահեցին «Հայբուսակ» համալսարանի կրթական ավանդույթներին եւ որակին: Ավագ դպրոցում գործում են հոսքային դասարաններ, իսկ դպրոցի կարեւոր նվաճումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր աշակերտ անհրաժեշտ գիտելիքը ստանում է դպրոցում եւ կրկնուսույցների ծառայություններից օգտվելու կարիք չունի: Եվ սրա լավագույն արդյունքներից մեկն այն է, որ մեր շրջանավարտներն առանց դժվարությունների կարողանում են ընդունվել իրենց նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատություն, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Մենք կարեւորում ենք աշակերտների մասնագիտական կողմնորոշումը, ձգտում մեր շրջանավարտներին տալ գիտելիքների առավելագույն պաշար, որի շնորհիվ նրանք դպրոցն ավարտելուց հետո կկարողանան հեշտությամբ ընդունվել այն բուհը, որի մասին երազում էին: Անկեղծ ասած, ավագ դպրոց ստեղծելիս կարծում էինք, թե Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների մեծ մասը կհամալրի "Հայբուսակ" համալսարանի ուսանողների շարքերը, բայց այդպես չեղավ... Այդ փաստը մեզ հաճելիորեն զարմացրեց. ուրախությամբ եւ հպարտությամբ արձանագրում ենք, որ մենք պատրաստում ենք այնպիսի շրջանավարտներ, որոնք վստահ են, որ Կրթության միջազգային ակադեմիայի ավագ դպրոցում ստացած գիտելիքներով կարող են ընդունվել ցանկացած համալսարան: Անշուշտ, ունենում ենք նաեւ շրջանավարտներ, որոնք որոշում են բարձրագույն կրթություն ու մասնագիտական որակավորում ստանալ «Հայբուսակ» համալսարանում, բայց նրանք Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների քիչ տոկոսն են կազմում:

«Պետք է գիտակցել, որ շնորհակալությամբ ավելին են ստանում». այսօր շնորհակալության միջազգային օրն է

«ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆԸ»

Խոսելով ավագ դպրոցի ձեռքբերումների մասին` չմոռանանք, որ ամեն ինչ սկսվում է տարրական դպրոցից` ճիշտ դրված կրթական հիմքից: Մեր առաջին դասարանցիները, մուտք գործելով դպրոց, ապահովվում են այն ամենով, ինչն անհրաժեշտ է գիտելիքների հարուստ պաշար ձեռք բերելու համար. մեզ մոտ դասավանդում են փորձառու, իրենց գործի գիտակ մասնագետներ, մեր սաներն ապահովված են անհրաժեշտ բոլոր դասագրքերով: Նշեմ, որ դպրոցում մենք կարեւորում ենք նաեւ մեր աշակերտների առողջ ու որակյալ սնունդը: Ավելին ասեմ` տարրական դպրոց հաճախող երեխաների ծնողները բացարձակ կարիք չունեն մտահոգվելու երեխաների կրթմամբ եւ դասապրոցեսի նախապատրաստմամբ, այսինքն` դպրոցում երեխաներին այնպիսի բազմակողմանի եւ լիարժեք կրթություն է տրվում, որ ծնողներն այլեւս կարիք չունեն ժամեր անցկացնել երեխաների հետ դասերին նախապատրաստվելով: Այդ ժամանակը նրանք կարող են տրամադրել երեխայի դաստիարակելուն, սիրով եւ ջերմությամբ շրջապատելուն: Մեզ մոտ դասավանդում են արհեստավարժ եւ փորձառու մանկավարժներ, որոնք ոչ միայն տալիս են որակյալ կրթություն, այլեւ` անհատական մոտեցում ցուցաբերում յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ինչի արդյունքները ցանկացած երեխայի մոտ նկատելի են ընդամենը ամիսներ անց:
Չեմ կարող չընդգծել, որ մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս մեր աշակերտների մոտ արժեհամակարգի ձեւավորմանը. մեր համոզմամբ այն պետք է հիմնված լինի առաջին հերթին հայրենասիրության վրա: Փորձառու մանկավարժների շնորհիվ մեր դպրոցն ավարտում են ոչ միայն համամարդկային արժեքներին տիրապետող, համաշխարհային մշակույթին ծանոթ, այլեւ` հայրենասեր, նվիրված, իրենց գիտելիքներով հայրենիքին ծառայել ձգտող շրջանավարտներ: Մենք վստահ ենք, որ հայրենասեր եւ միեւնույն ժամանակ համամարդկային արժեքներ կրող աշակերտ կրթելով է հնարավոր լիարժեք քաղաքացի ձեւավորել:

«Հայբուսակ» համալսարանի Կրթության միջազգային ակադեմիայում ամեն օր աշխատում են նոր խոսք ասել դպրոցականներին, ամեն բան անում են, որպեսզի դպրոցը տարբերվի ՀՀ-ում գործող այլ ավագ դպրոցներից: «Հայբուսակ» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի լավագույն կադրերը պարբերաբար հրավիրվում են ավագ դպրոց` աշակերտների հետ դասաժամեր անցկացնելու նպատակով: Ինչո՞ւ... Որովհետեւ ավագ դպրոցի կարեւորագույն սկզբունքներից մեկն աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում ուղղորդելն է: Կարեւոր է, որ աշակերտը ժամանակին եւ ճիշտ` իր ունակություններին ու նախասիրություններին համապատասխան ընտրի մասնագիտությունը. որքան շուտ դա լինի, այդքան արագ նա կկարողանա հաջողել եւ ձեռբերումներ ունենալ իր ընտրած մասնագիտության մեջ:

Դրական մոտիվացիայով պետք է առաջնորդվել ողջ տարվա ընթացքում(Տեսանյութ)

Որակյալ եւ բարձրակարգ կրթություն ապահովելու համար կարեւորում ենք նաեւ ուսուցման պայմանները. դպրոցն ապահովված է նյութական, ժամանակակից տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, ունի էլեկտրոնային հարուստ բազա, որից օգտվում են, թե՛ տարրական դասարանների, թե՛ հիմնական եւ ավագ դպրոցի աշակերտները: 

Կրթության միջազգային ակադեմիայում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները շրջանավարտներին հնարավորություն են տալիս վստահորեն դիմել եւ հեշտությամբ ընդունվել իրենց նախընտրած ու երազած բուհը: Օրինակ` Կրթության միջազգային ակադեմիայի այս տարվա շրջանավարտներից մեկն ընդունվել է ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարան` մեկը Պրահայի Կառլովի համալսարան, մեկը` Իսպանիայի մենեջմենթի եվրոպական համալսարանում (ESM), նախորդ տարիների շրջանավարտներից մեկն էլ այս տարի կավարտի Չինաստանում անվճար բարձրագույն կրթությունը: Հավելեմ, որ մեր շրջանավարտներից շատերն այսօր սովորում են Հայաստանի առաջատար բուհերում` ԵՊՀ-ում, Ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարաններում եւ այլուր:

«ՄԵՐ ԴՊՐՈՑՆ ՈՒՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Այն, որ Կրթության միջազգային ակադեմիան առանձնանում է յուրահատուկ ուսումնական պրոցեսով, մեզ հետ զրույցում փաստեցին նաեւ աշակերտները: Նրանք այնպիսի ջերմությամբ եւ սիրով էին խոսում իրենց կրթօջախի մասին, որ մեր հարցերն այլեւս ավելորդ էին: Եվ, որպեսզի մեր խոսքերը մերկապարանոց չհնչեն, ներկայացնում ենք, բառիս բուն իմաստով, իրար հերթ չտվող աշակերտների խոսքը Կրթության միջազգային ակադեմիայի առանձնահատկությունների մասին: Այսպես. 12-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Բազեյանը, անդրադառնալով դպրոցում ստացած գիտելիքներին, առանձնահատուկ ոգեւորությամբ պատմեց. «Մեր դպրոցը ունի մի շարք առավելություններ, թեկուզ հենց այն, որ առաջին հերթին հաշվի են առնվում աշակերտի եւ ծնողի ցանկություններն ու պահանջները: Ուսուցչական կազմի մասին կցանկանամ առանձնահատուկ խոսել` բոլորն էլ հոգատար ու ջերմ են յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: Ինչ վերաբերում է կրթական ծրագրին, նախ պետք է ասեմ, որ կրթական ծրագիրը ներկայացնում են լավագույն մասնագետները: Մեզ դպրոցում ոչ միայն կրթություն են տալիս, այլեւ` դաստիարակչական դասեր, որոնք օգնում են յուրաքանչյուրիս կյանքում մեր ճիշտ տեղը գտնելու համար: Մեր ուսուցիչնեը զբաղվում են ոչ միայն աշակերտներին դաստիարակելով եւ կրթելով` այլեւ ամեն բան անում են, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը հայրենիքի համար արժանի զավակ մեծանա: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներիս, ովքեր մեզ օգնում են կայանալ այս կյանքում»:

Միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երեւանի վարկանիշը

Համադասարանցուն լրացնելու եկավ Վահագն Հայրապետյանը, ով հպարտությամբ նշեց, որ վստահ է` դպրոցում ստացած գիտելիքները նրան կօգնեն ընդունվել իր երազած համալսարանը. «Մեր դպրոցն իր շրջանավարտին տալիս է հնարավորություններ ընդունվելու ցանկացած համալսարան, այդ թվում` եվրոպական մի շարք համալսարաններ, բայց ինքս որոշել եմ սովորել իմ հայրենիքում` Հայաստանում: Վստահ եմ, որ դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ինձ կօգնեն ընդունվելու իմ երազած համալսարանն առանց կողմնակի միջամտության կամ կրկնուսույցի դիմելու: Որովհետեւ մեր դպրոցում աշխատում են բարձր պրոֆեսոնալիզմ ունեցող ուսուցիչներ»:

Նույն դասարանի աշակերտ Սարգիս Սարգսյանն էլ առանձնացրեց դպրոցում ձեւավորված աշակերտ-ուսուցիչ ճիշտ փոխհարաբերությունը. «Մենք ունենք հրաշալի ուսուցիչներ, որոնցից կցանկանայի առանձնացել մեր հայոց լեզվի ուսուցչուհուն` ընկեր Ղազարյանին, ով ոչ միայն հրաշալի դասավանդում է իր առարկան, այլեւ կարողանում է ստեղծել ուսուցիչ-աշակերտ ճիշտ կապը, որն անչափ կարեւոր է ցանկացած աշակերտի համար. դա մեզ վստահություն ու ավելի լավ սովորելու ձգտում է տալիս»:

Երբ փորձեցինք տարրական դասարանների աշակերտներից հետաքրքրվել, թե ինչպիսի՞ն է իրենց դպրոցը, բոլորը կարծես խոսքները մեկ արած` ասացին. «Մեր դպրոցը շատ բարի դպրոց է, չկա մի առարկա, որ չսիրենք, որովհետեւ մենք սիրում ենք մեր բոլոր ուսուցիչներին: Մենք չենք ուզում, որ շաբաթ-կիրակի օրերը դասի չգանք, որովհետեւ այդ երկու օրերին շատ ենք կարոտում մեր դպրոցն ու մեր դասարանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА