ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստան է ներթափանցել համացանցի միջոցով անչափահասների ինքնասպանությունների ակումբը

04.12.2017 20:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստան է ներթափանցել համացանցի միջոցով անչափահասների ինքնասպանությունների ակումբը

Հայաստանում դեռահասների շրջանում շատ հաճախ ինքնասպանության են •նում էմոականները, սա դեռ քիչ էր, այժմ էլ մեր երկիրում իր արմատններ է •ցել համացանցում երեխաների ինքնասպանության ակումբները: «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ այդ ակումբերը գործել են Ռուսաստանում, այժմ էլ տեղափոխվել  նաեւ Հայաստան. «Նույն դեպքերը, սցենարները տեղափոխվել են մեր երկիր: Մի տարի հրազդանցի անչափահաս երեխա էր ինքնասպանություն իրականացրել, մեզ մոտ նրանց այլ կերպ են անվանում`ասում են էմոներ են: Բայց միայն էմոները չեն»,-փաստեց Ա. Ամարյանը եւ շեշտեց, որ չի բացառվում, որ շուտով լուսանկարներ տրամադրի ակումբի վերաբերյալ:

«Եհովայի վկաներին պաշտպանող փաստաբանները ստանում են օրական 2-3 հազար դոլար».Ա. Ամարյան

Ա. Ամարյանի խոսքով, որպեսզի Հայաստանում համացանցի միջոցով անչափահասների ինքնասպանության ակումբերն իրենց արմատները չխորացնեն, անհրաժեշտ է դրանց մասին իրազեկել հանրությանը, արգելել էմոական կառույցները եւ աշխատեցել ազգային անվտանգությունը.«Պետք է լինի համապատասխան որոշում»,-փաստեց մեր զրուցակիցը եւ ընդգծեց, որ էմոականներ դառնում են տարբեր խավի ընտանիքի երեխաներ` սկսած հարուսներից մինչեւ աղքատներ:
Համացանցի միջոցով անչափահասների ինքնասպանության ակումբերի մասնակցիները սովորաբար ինքնասպանության են գնում այն բանից հետո, երբ ակումբի անդամաներից ստանում են ինքնսապանություն գործելու հաղորդագրություն, որը պետք է «անվերապահորեն կատարեն»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА