ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018-ի հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել. ՊԵԿ փոխնախագահ

05.12.2017 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2018-ի հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել. ՊԵԿ փոխնախագահ

Առհասարակ, դժվար է ասել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Ապրիլի 24-ին սգալու փոխարեն պետք է ստեղծենք ուժեղ երկիր». նարեկաբույժ

«Օրինակ` թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով` ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում: Դա նշանակում է, որ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, ապա մաքսատուրքի թանկացումը չի ազդում տվյալ ապրանքատեսակի վրա:

«Մենք ունենք նաև ազատ առևտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար կստացվի, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է»,-ասաց նա:

Ըստ Վախթանգ Միրումյանի` 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել: Իսկ արձանագրված թանկացումներն էլ, նրա խոսքով, մաքսատուրքերով պայմանավորված չեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА