КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 26. 04. 2018 : :
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի մերձակա տարածքներում բնակվող ավելի քան 200 հազար մարդ տարհանվել է մոլեգնող հրդեհի պատճառով: Հրդեհը սպառնում է նաև Լոս Անջելեսի հազարավոր բնակիչների:
Լոս Անջելեսից «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքապետ Էրիկ Գարսեթին չորեքշաբթի հայտարարել է, որ Լոս Անջելեսում և Վենտուրայում ավելի քան 230 հազար մարդու հանձնարարված Է հեռանալ իրենց տներից:
Լոս Անջելեսի մոլեգնող անտառային հրդեհներից տուժած տարածքները կազմել են մոտ 32 հազար հեկտար:
«Ուժգին քամիների պատճառով, հրդեհները արագ տարածվում են»,- նշել է քաղաքապետը:
Ըստ հաղորդումների՝ Կալիֆորնիա նահանգի հյուսիսային և արևմտյան հատվածներում, հատկապես՝ Լոս Անջելես և Վենտուրա քաղաքների արվարձանում մոլեգնող հրդեհների պատճառով զոհվել ու վիրավորվել է մի քանի մարդ: