ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ ամենայնի, «Ելքը» հիմա էլ վարչապետի թեկնածու կառաջադրի

20.12.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ըստ ամենայնի, «Ելքը» հիմա էլ վարչապետի թեկնածու կառաջադրի

Եթե նախկինում այսօրվա «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը խզեցին իրենց կապերը ՀԱԿ-ի հետ, քանի որ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնացել էր «Բարգավաճ Հայաստանի» դուռն ու որոշել համագործակցել նրանց հետ` բուժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելով, ապա այսօր նույն ուղիով ընթանում են հենց «Ելք»-ականները: ԱԺ «Ելք» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին, իսկ խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանն էլ հայտարարել էր, թե «Ելքը» բանակցություններ է սկսելու «Ծառուկյան» դաշինքի հետ` Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ` պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար։ Սակայն ուշագրավ է, որ մինչ այսօր «Ծառուկյան» խմբակցության կարկառուն դեմքերը ո՛չ մերժում, ո՛չ էլ պաշտպանում են Ա. Զեյնալյանի թեկնածությունը: Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ տեսակետը:

Պատրաստ ենք Կարեն Կարապետյանի հետ քննարկել իշխանության անցնցում փոխանցման հարցը. Նիկոլ Փաշինյան

«ՀԵՏՈ ԻՆՉՊԵՍ ԿԼԻՆԻ` ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆԵՆՔ»

– Պարոն Միրզոյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ առ այսօր «Ծառուկյան» խմբակցությունը պաշտոնապես չի արձագանքել, թե ի վերջո պաշտպանելո՞ւ է ձեր առաջադրած նախագահի թեկնածուին, թե` ոչ:

– Դե նոր ենք դիմել, մարդիկ կքննարկեն, կարձագանքեն: 

– Իրատեսակա՞ն եք համարում, որ «Ելքն» ու «Ծառուկյան» խմբակցությունը կարող են միավորվել մեկ թեկնածուի շուրջ:

– Ընդհանուր առմամբ` այո, ինչու ոչ, իրատեսական է: Շատ բան է հնարավոր, ոչ մի իշխանություն էլ հավերժ չէ: 

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԿՍԱՏԱՐԵ՞Ր «ԵԼՔԸ»

– Իսկ եթե «Ծառուկյան» դաշինքն էլ իր թեկնածուին առաջադրի, «Ելքը» պատրա՞ստ է պաշտպանել, թե՞ այստեղ գործելու է ով առաջինն է առաջադրել, նրան էլ պետք է սատարեն սկզբունքը: 

– Մենք հայտարարել ենք, եւ այսօր իրողությունն այն է, որ կա մեր կողմից առաջադրված թեկնածու ու առաջարկ` այդ մասին բանակցություններ սկսելու համար: Թե հետո ինչպես կլինի, կապրենք, կտեսնենք: Թող այդ բանակցություններն ընթանան: 

– Ի դեպ, ինչո՞ւ «Ելքը» որոշեց նախագահի թեկնածու առաջադրել, երբ 2018-ի ապրիլից երկիրը, ըստ էության, ղեկավարելու է վարչապետը: 

– Ըստ ամենայնի, վարչապետի էլ կառաջադրենք: Մենք ԱԺ նախագահի թեկնածու առաջարկել ենք, հիմա առաջարկեցինք ՀՀ նախագահի: Ժամանակագրորեն նախագահի ընտրությունն ավելի շուտ է լինելու, կարծում եմ` հետո էլ կառաջարկենք վարչապետի թեկնածու:

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՆՎԱԶՆ ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է

– Ամեն դեպքում, ակնհայտ է, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի կողմնորոշվում` աջակցե՞լ «Ելքին», թե` ոչ: Այս առումով մտահոգություն չունե՞ք, որ պարզապես կմերժեն: 

– Ես ընդհանրապես շատ մտահոգություններ ունեմ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ անցնել: Կարծում եմ` մի քանի օրվա մեջ կպարզվի ամեն ինչ:

– Անգամ Ձեր գործընկերներն են ժամանակին կասկածի տակ դրել «Ծառուկյան» դաշինքի ընդդիմություն լինել-չլինելը: Գուցե, «Ելքը» նպատակ է հետապնդում նրանց արձագանքով հստակությո՞ւն մտցնելու, թե «Ծառուկյան» դաշինքը որքանով է ընդդիմադիր: 

Նիկոլ Փաշինյանը ողջունում է Մոսկվայի որոշումը

– Մարդիկ կան, որ կարող են այդպես մտածել, եւ այդ կարծիքն էլ արեւի տակ տեղ ունենալու իրավունք ունի: Բայց մեր առջեւ դրված նպատակը սա չէ, խնդիրն էլ դա չէ: Ազգային ժողովը պիտի ընտրի ՀՀ նախագահին, իսկ Ազգային ժողովը 4 խմբակցություն ունի` երկուսը իշխող կոալիցիայի անդամ են, հետեւապես մյուս երկուսը նդդիմություն են: Եվ տրամաբանական է, որ հենց «Ծառուկյան» դաշինքին ենք առաջարկել, քանի որ մեզնից բացի, իրենք էլ են առնվազն ֆորմալ առումով ընդդիմություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА