ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն անհիմն թանկացումներ է նկատել

21.12.2017 15:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վարչապետն անհիմն թանկացումներ է նկատել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Հունվարի 23-ին թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան

Կարևորելով Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացումը՝ վարչապետը նշել է. «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից՝ մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը։ Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները, կառավարության ղեկավարը առաջարկել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА