ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք որեւէ համագործակցությունից չենք հրաժարվում». Վահրամ Բաղդասարյան

22.12.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մենք որեւէ  համագործակցությունից չենք հրաժարվում». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունում այդպես էլ քննարկման առարկա չդարձավ մյուս ընդդիմադիր ուժի՝ «Ելքի» առաջարկը իրենց կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելու հարցում: Թե արդյոք սա հուշում է, որ 2018-ին իշխող կոալիցիոն գործընկերոջ փոփոխություն կամ համալրում կլինի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը

– Ընդհանրապես՝ քաղաքականության մեջ պետք չէ շտապել, որովհետեւ որեւէ բան չի բացառվում: Մենք առայժմ՝ հենց այս պահին, ունենք կոալիցիոն գործընկեր եւ մեր կոալիցիոն գործընկերոջ՝  ՀՅԴ-ի հետ շատ համահունչ կարողանում ենք մեր գործընկերությունը շարունակել: Ավելին՝ մենք որեւէ  համագործակցությունից չենք հրաժարվում, եւ այսօր եթե ձեզ թվում է, թե չենք համագործակցում մեր երկու ընդդիմադիր խորհրդարանական գործընկերների, քաղաքական ուժերի եւ արտախորհրդարանական ուժերի հետ, շատ սխալվում եք: Բոլորի հետ էլ ունենք ակտիվ համագործակցություն, այլ խնդիր է, եթե որոշ քաղաքական ուժեր, համագործակցություն ասելով, հասկանում են պաշտոն ստանալը: Այսինքն՝ պետք է հստակեցվի՝ կոալիցիա կազմում են՝ պաշտոն ստանալու համա՞ր, թե՞ պարզապես երկրի բարելավման, որոնք տարբեր խնդիրներ են: Եվ եթե կլինի առաջարկություն, մենք այդ հարցը կքննարկենք:  Ինչպես հիշում եք, անցած ԱԺ գումարման ժամանակ մենք նույն ձեւով առաջարկեցինք, որ այն բոլոր քաղաքակյան ուժերը, որոնք ցանկություն կունենան համագործակցելու, մեր դռները բաց են, կարող եք ձեւաչափը որոշել, դիմել, եւ մենք քննարկենք այդ հարցերը: Եվ հիմա էլ նորից ասել ենք՝ ցանկացած քաղաքական ուժ, եթե ցանկություն ունենան համագործակցելու, կարող ենք ձեւաչափը որոշել եւ կազմակերպել քննարկումներ: Իսկ այսօր կոալիցիայի փոփոխության խնդիր մենք չենք քննարկել, որեւէ քննարկումից էլ չենք հրաժարվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА