ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորի 5 խորհուրդը 

22.12.2017 16:27 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամանորի 5 խորհուրդը 

Ահա և գալիս է բոլորիս կողմից շատ սիրված տոնը՝ Ամանորը: 
Ամանորյա տոները զվարճալի են, բայց միևնույն ժամանակ` ծախսատար և տոներից հետո բնակչության մեծ մասի մոտ առաջացնում են ֆինանսների հետ կապված անկայունություններ և տատանումների: Աշխարհի բնակչության տասից մեկն իր տարեկան եկամուտի ութսուն տոկոսը վատնում է ամանորյա ծախսերի վրա: Մեր շարքի վերջին հոդվածում ներառված խորհուրդները Ձեզ կօգնեն լավագույնս անցկացնել Նոր Տարին եւ լինել ֆինանսապես առողջ: 

ԱՄԱՆՈՐԻ 5 ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Սովորեք անցյալ տարվա փորձից                                                                                                   
Նախորդ տարիների փորձը լավագույն ուսուցիչն է, ուստի մինչև ամանորին պատրաստվելը մի պահ մտաբերեք, թե ինչպես եք պատրաստվել ամանորին անցյալ տարի: Ինչպիսի որոշումներ եք կայացրել: Որոնք էին արդյունավետ, իսկ որոնք կփոխեիք այս տարի:
Օրինակ` որքան արդյունավետ էր թանկարժեք ամանորյա զարդարանքներ գնելու փոխարեն սեփական ձեռքերով դրանք պատրաստելու որոշումը: Իսկ արդյո՞ք անհրաժեշտ էր գնել այդքան շատ սնունդ, եթե արդյունքում մի մասը նույնիսկ չհասցրեցիք օգտագործել և դեն նետեցիք: Ոչ թարմ սնունդը նպաստում է շատ հիվանդությունների առաջացմանը:
Հիշեք՝ ամանորյա տոները տևում են մի քանի օր, այլ ոչ թե հավերժություն: Մի կատարեք չափից շատ ծախսեր: Միանգամից մեծ ծախսերի կատարումը խախտում է Ձեր բյուջեի հավասարակշռությունը:
Փորձեք մտաբերել այս բոլոր դրվագները և կառուցել Ձեզ համար կատարյալ, առանց լրացուցիչ լարվածության և ծախսերի, Ամանորը:


2. Կազմեք Ամանորի ծախսերի բյուջեն                                                                                                


Հասկացեք թե ինչքան գումար եք պատրաստվում հատկացնել Ձեր ամանորյա ծախսերին: Այնուհետև պատրաստեք ամանորյա ծախսերի ցանկը, և դրանում ներառեք ոչ միայն նվերների և ամանորյա զարդարանքների, այլեւ ուտելիքի, ժամանցի և տրանսպորտի ծախսերը: Այս ընթացքում շարունակաբար գրանցելով յուրաքանչյուր իրականացված ծախսը՝ համեմատեք այն Ամանորի համար նախատեսված գումարի մնացորդի հետ:
Փորձեք ամանորյա գնումները կատարել հնարավորինս շուտ՝ խուսափելով ավելորդ սթրեսից և ապրանքների գներիհնարավորթանկացումից: 


3. Նվիրեք օգտակար նվերներ                                                                                                                 


Թանկարժեք նվեր դեռևս չի նշանակում լավ նվեր: Նվերներ գնելուց առաջ, նախ փորձեք հասկանալ, թե Ձեր ընտանիքի անդամները կամ ընկերները ինչի կարիք ունեն և ինչը իրենց իրոք ուրախություն կպատճառի: Այսպիսով` Դուք չեք կատարի անտեղի ծախսեր և փոխարենը Ձեր մտերիմների կողմից կստանաք դրական և ուրախ արձագանք:
Ամանորյա նվերների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում մարդկանց մեծամասնությունը Ամանորին ստանում են իրենց ոչ այնքան անհրաժեշտ և պիտանի նվերներ:
Եթե նվերների վրա անցած տարիների ընթացքում շատ գումար եք ծախսել, ապա փորձեք Ձեր ձեռքերով պատրաստել դրանք: Նախ կազմեք Ձեր սիրելի մարդկանց ցուցակ և գտեք նրան համապատասխան նվեր: Օրինակ՝ երեխաների համար կարող են լինել Ձեր կողմից պատրաստված թխվածքաբլիթներ, յուրաքանչյուր ընտանիքի համար պատրաստեք կամ գնեք մեկ ընդհանուր նվեր և այլն: Եթե դժվարանում եք ընտրել նվեր, ապա լավագույն տարբերակ կարող է լինել որևէ խանութի կամ ծառայության նվեր քարտը: Այս պարագայում շատ կարևոր է ուշադիր լինել նվեր քարտի վավերականության ժամկետին, ուստի նվիրելիս չմոռանաք Ձեր մտերիմներին մեկ անգամ ևս հիշեցնել, թե որքան ժամանակ է գործելու նվեր քարտը: 
Գնումներ կատարելուց առաջ կատարեք շուկայի ուսումնասիրություն, ուշադիր ուսումնասիրեք թե, որ խանութներն են առաջարկում առավել մեծ զեղչեր/թեժ առաջարկներ:


4. Եղեք ուշադիր անկանխիկ գնումներ կատարելիս                                                                        


Համաձայն ուսումնասիրությունների՝ մարդիկ սկսում են ավելի հաճախ օգտագործել իրենց վճարային քարտը հենց ամանորյա գնումներ կատարելիս: Ուստի ամանորյա խառնաշփոթին էլ ավելի կարևոր է ուշադիր լինել և մինչև վճարային քարտով գնումներ կատարելը վերհիշել հետևյալ օգտագործման կանոնները.
.    Ուշադիր լինել բանկոմատից գումար կանխիկացնելիս:
.    Չմոռանալ գործարքը կատարելուց հետո վերցնել Ձեր քարտը:
.    Անկանխիկ վճարումներ կատարելիս քարտը միշտ պահել տեսադաշտում:
.    Մինչև անդորրագիրը ստորագրելը, ստուգել՝ արդյո՞ք անդորրագրում նշված գումարը համընկնում է գործարքի գումարին:
.    Չվստահել քարտը կամ ծածկագիրը անծանոթ մարդկանց:


5. Նոր տարին սկսեք խնայելով


Եթե այս տարի նախօրոք չեք խնայել գումար Ամանորի համար, հոգ չէ, թող Ձեր ամանորյա ցանկություններից մեկն էլ լինի ,կարողանալ խնայելե:
.    Բացեք ավանդային հաշիվ. սահմանեք Ձեր գրպանին հարմար փոքր գումար և պարբերաբար մուտքագրեք այն Ձեր ավանդային հաշվին: 
.    Տեղաբաշխեք ծախսերը. ամանորյա նվերներ կարող եք գնել ամբողջ տարվա ընթացքում: Օգտվեք տարվա ընթացքում հայտարարվող զեղչային առաջարկներից: Սա կօգնի տեղաբաշխել և արդյունավետ կառավարել ծախսերը ամբողջ տարվա կտրվածքով: 
Հուսով ենք մեր խորհուրդները տեղին են և կիրառելի: Ֆինանսապես առողջ տարի ենք մաղղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ:


ՖԻՆԱՆՍՆԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА