ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի կարելի է միաժամանակ խմել օղի եւ կոնյակ, տնական գինի եւ գարեջուր»

26.12.2017 21:45 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Չի կարելի է միաժամանակ խմել օղի եւ կոնյակ, տնական գինի եւ գարեջուր»

Ամանորյա խնդիրներից մեկն էլ ճոխ սեղանների առաջ բերած հետեւանքներն են: Մենք՝ հայերս, որպես կանոն, այն էլ տոնական օրերին, դժգոհելով հանդերձ, մեկ է՝ ուտում ենք ինչ պատահի, երբ պատահի եւ որտեղ պատահի: Առավել եւս Նոր տարվա օրերին: Նույն վիճակն է ամեն տուն մտնելիս. «Բա իմ տոլման չփորձե՞ս», «Բա իմ բլինչիկը չփորձե՞ս», բա սա չփորձես, բա նա չփորձես, եւ այդպես մի քանի օր: Սխալ է, բոլորն էլ հասկանում են: Բայց բան չի փոխվելու, այդպես էլ պետք է շարունակվի:
Ուրեմն, այս մենթալիտետը հաշվի առնելով, ո՞րն է ելքը: Ո՞ր սննդամթերքը որի՞ հետ կարելի է օգտագործել, որ հետեւանքը հնարավորինս թեթեւ լինի, փորձեցինք պարզել սննդաբան-ալերգոլոգ ՀԱՍՄԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՑ, ով նկատեց.

Տարվա լավագույն գարեջուր արտադրող է ճանաչվել «ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերությունը

- Նախ, ոչ միայն տոն օրերին, այլեւ՝ առհասարակ չի կարելի մի քանի օր առաջ պատրաստած բազմատեսակ աղցաններ ուտել: Որովհետեւ ուղղակի անհրաժեշտ է, որ հատկապես աղցաններն ինչքան հնարավոր է թարմ լինեն ուտելուց առաջ: 
Առհասարակ ցանկալի է սնվել մինչեւ ժամը վեցը, դրանից հետո մեծ է վտանգը, որ բազմատեսակ ուտեստների խառնուրդներից լինեն թունավորումներ, ալերգիաներ: Տոն օրերին կարող են սննդային թունավորումներ առաջանալ նաեւ խմիչքների խառնուրդներից: Օրինակ, չի կարելի միաժամանակ կամ անգամ փոքր ընդմիջումով խմել օղի եւ կոնյակ, դրանց խառնուրդը եւս կարող է հանգեցնել սննդային թունավորումների: Ցանկալի չէ տնական գինիների եւ գարեջրի օգտագործում մեկ օրում:
Այն անձինք, ովքեր ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդություններ ունեն, պետք է տոնական սեղանից օգտվեն շատ չափավոր, ցանկալի է՝ ուտեն մեկ-երկու տեսակի ուտելիք: Չի կարելի բազմազանացնել մսային, կաթնային, բանջարեղենային ուտեստները, դրանք բոլորը միասին կարող են առաջացնել սննդային ալերգիաներ, այտուցներ:
Սրտանոթային խնդիրներ ունեցողները եւս պետք է տոնական սեղանից օգտվելիս հիշեն, որ կարող են ուտել ամեն բան, բայց քիչ-քիչ եւ փոքր չափաբաժիններով: Նման հիվանդությունով տառապողներին խորհուրդ է տրվում նախապատվությունն ավելի շատ տալ մրգային եւ բանջարեղենային ուտեստներին:
Խստիվ արգելված է կաթնային ուտեստից հետո համտեսել ձվային ինչ-որ ուտեստ կամ կաթնային ուտեստը համտեսել խմիչքով: Շատ-շատ վտանգավոր է ելակը կաթի հետ օգտագործելը, որը կարող է առաջացնել այտուց եւ ցանավորում :
Փոքրիկներ ունեցող ծնողներին խորհուրդ կտամ՝ երեխաներին հնարավորինս զերծ պահել բազմատեսակ շոկոլադների, ցիտրուսների օգտագործումից: Ցանկալի չէ, որ Ձեր փոքրիկները խմեն կոկա-կոլա, ֆանտա եւ նմանատիպ այլ գազավորված հյութեր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА