ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլայի» գործով հետախուզվող Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին

27.12.2017 14:41 ՔՐԵԱԿԱՆ
Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլայի» գործով հետախուզվող Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին

Երեկ Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության եւ դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:

Սամվել Բաբայանն ու «Իգլա»-ի գործով ևս 2 դատապարտյալ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների եւ Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:

Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է եւ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին է: Նա նախաքննության սկզբում ձերբակալվել էր Թբիլիսիի իրավապահների կողմից: Այս գործով արդեն 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը դատարանում բազմիցս հետաքրքրվում էր, թե ո՞ւր է Ռոբերտ Աղվանյանը: Ըստ Բաբայանի՝ հենց Աղվանյանին է պատկանում «Իգլան»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА