ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանի ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավումը լեգիտիմացվում է»

27.12.2017 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ադրբեջանի ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավումը լեգիտիմացվում է»

Օրերս Ադրբեջանի Մեջլիսն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինված ուժերի մասին» նոր օրենքը: Մի շարք դրույթներից բացի, օրենքը ներառում է նաեւ զինված ուժերին բյուջեից տրամադրվող միջոցների ավելացում: Նոր օրենքի, ինչպես նաեւ հայկական կողմի համար օրենքից բխող վտանգների շուրջ «Իրավունքը» զրուցեց ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

Շարմազանովը «կատարյալ հիմարություն» է որակում ԱԺ նախագահի թեկնածու դառնալու համար իր պայքարելու մասին լուրերը

– Օրենքի փոփոխությամբ նշվում է, որ զինված ուժերը կարող են ներգրավվել հասարակական եւ սահմանադրական կարգի պահպանմանը: Այսինքն, այստեղ ամենակարեւորն այն է, որ ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավումը լեգիտիմացվում է: Սրանից բխում է, որ իշխանությունն անհրաժեշտության դեպքում կարող է բանակը դուրս բերել ընդդիմադիր զանգվածի դեմ` հանուն իշխանության պահպանման:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակին հատկացվող ֆինանսավորմանը, ապա վերջին մի քանի տարում, պայմանավորված նավթի գների անկմամբ, այն պարբերաբար սկսել է նվազել:

– Այս տարի սահմանին հարաբերական անդորր էր, կարելի՞ է ասել, որ այլեւս կհաջողվի Ադրբեջանին զսպել:

– Սահմանային լարվածության անկումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. առաջին հերթին մեր առաջնագծի հագեցումն է տարբեր տեսակի զինատեսակներով ու տեսադիտարկման սարքավորումներով: Երկրորդ հանգամանքը, ըստ իս, բանակցային գործընթացի շարունակականությունն է: 2018թ. շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար. մեր երկրում ամբողջությամբ անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Ադրբեջանում աշնանը կայանալու են նախագահական ընտրություններ: Շփման գծում լարվածության նվազումն ու բանակցությունների շարունակությունը կարող են հիմք հանդիսանալ, որ բուն խնդրի կարգավորման շուրջ ընթանան բանակցություններ, եւ ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА