ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հղի Քլոե Քարդաշյանը՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

30.12.2017 21:36 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Հղի Քլոե Քարդաշյանը՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

Հղի Քլոե Քարդաշյանին տեղացի պապարացիները նկատել են Լոս Անջելեսի օդանավակայում: 33-ամյա հայուհին, ամենայն հավանականությամբ, Քլիվլենդ էր ուղեւորվում ընկերոջ՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ Ամանորը նշելու:

Անժելա Սարգսյանը հղի՞ է

Քլոեն օդանավակայան էր եկել Timberland x Off-White (800 դոլար արժե) կոշիկով:

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը եւ նրա ընկեր բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը երեխայի են սպասում: Ռեալիթի շոուի աստղը հաստատել է տեղեկությունները՝ իր Instagram-ում լուսանկար հրապարակելով, որում կեցվածք է ընդունում կլորացած փորիկով:

«Իմ ամենամեծ երազանքն իրականացավ: Մենք երեխայի ենք սպասում: Ես ամբողջ կյանքում սպասում էի, բայց Բարձրյալն իր ծրագրերն ունի: Ես ընդամենը պետք է հույսս Նրա վրա դնեի: Չեմ կարողանում հավատալ, որ Տրիստանի եւ իմ սերը կյանք է վերարտադրել: Տրիստան, ամեն ինչի համար շնորհակալություն: Երբեք չեմ մոռանա, թե այս ամբողջ ընթացքում որքան հոգատար էիր: Իմ սեր, շնորհակալություն, որ ինձ երջանկացնում ես: Ես այնքան երջանիկ եմ, զգացմունքներով լեցուն, շնորհակալություն բոլորին դրական վերաբերմունքի եւ աջակցության համար»,- լուսանկարն այսպես է մակագրել Քիմ Քարդաշյանի քույրը:

 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА