ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն Իրանին կառավարությանը հորդորել է հարգել քաղաքացիների արտահայտման  հիմնարար իրավունքը

03.01.2018 18:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն Իրանին կառավարությանը հորդորել է հարգել քաղաքացիների արտահայտման  հիմնարար իրավունքը

Իրանում բողոքի զանգվածային ակցիաները հանդիսանում են «իրական ժողովրդական ապստամբություն», հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը ճեպազրույցում.«Մարդիկ հոգնել են գին վճարել բռնության հակված, կոռումպացված ղեկավարության համար։ Արդյունքում մենք հիմա տեսնում ենք բնական ժողովրդական ապստամբություն՝ կազմակերպված Իրանի քաղաքացիների կողմից»,-ընդգծել է Սանդերսը՝ պետության ղեկավարի անունից աջակցություն հայտնելով իրանցի ժողովրդին։

Իրանցի փորձագետները կարծում են` բողոքի ակցիաների պատճառը բենզինի գներն են

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կոչ է անում իրանական կառավարությանը հարգելու քաղաքացիների՝ փոփոխությունների ձգտման խաղաղ արտահայտման հիմնարար իրավունքները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА