ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առնետի պատճառով ավիաչվերթ է չեղարկվել

03.01.2018 18:18 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Առնետի պատճառով ավիաչվերթ է չեղարկվել

Alaska Airlines ավիաընկերության չվերթը Կալիֆորնիայի օդանավակայանից չեղարկվել է ինքնաթիռի սրահում հայտնաբերված առնետի պատճառով։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում են «Երգ Հայաստանի» նոր ներկայացումով (տեսանյութ)

Ինքնաթիռը պատրաստվել է թռիչք կատարել Օքլենդի միջազգային օդանավակայանից Փորթլենդ, երբ սրահով առնետ է վազել։ Բորտուղեկցորդներին չի հաջողվել բռնել կրծողին, այդ իսկ պատճառով չվերթը չեղարկվել է։

Ինքնաթիռը շահագործման կվերադարձվի այն բանից հետո, երբ մասնագետները վստահեցնեն, որ առնետը վնաս չի հասցրել ինքնաթիռին։

Ուղևորներին տրամադրվել են այլ չվերթի տոմսեր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА