ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ տարածքում որոշ ճանապարհներ շարունակում են մնալ դժվարանցանելի

03.01.2018 20:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում որոշ ճանապարհներ շարունակում են մնալ դժվարանցանելի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի եւ օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 1 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր եւ մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА