ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը պետք է որոշի կա՛մ բանակցել, կա՛մ պատերազմել

13.01.2018 18:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանը պետք է որոշի կա՛մ բանակցել, կա՛մ պատերազմել

Արդեն հայտնի է, որ հունվարի կեսերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Հայաստանում, մասնավորապես փորձագիտական շրջանակներն այդ հանդիպումից այդքան էլ մեծ ակնկալիքներ չունեն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանի նախագահը չի կարողանում հաշվել իրականության հետ. «Նա միշտ հայտարարում է, որ հարցը պետք է լուծվի իր պատկերացրած ձեւով, որը բացարձակ կապ չունի հակամարտության էության հետ: Նա փորձում է հակամարտության էությունն աղավաղել  եւ դրան պատրաստել իր հասարակությանը: Նա քաջ գիտակցում է, եթե այդպես է դնում խնդիրը, ապա դրան հասնելու միակ ճանապարհը պատերազմն է: Այդ պատճառով էլ ամեն ինչ անում է պատերազմին պատրաստվելու համար: Ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու համար, որ իր բանակն ամենահզորն է, քիչ է մնում անցնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակներին»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Ռուստամյանը եւ նկատեց, որ Ալիեւի հոխորտանքները հաճախ են կրկնվում եւ այդ պատկերի վրա խոսել Ադրբեջանի ողջամիտ, տրամաբանական կեցվածքի մասին պարզապես անիմաստ է: Մեր զրուցակցի բնորոշմամբ, Ադրբեջանը շարունակում է մնալ անբանակցելի կողմ, որը պետք է որոշի կա՛մ բանակցել, կա՛մ պատերազմել: Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Հայաստանը երկուսին էլ պատրաստ է. «Կարծում եմ` այս հանդիպումների հիմնական նպատակը սա պետք է լինի` Ադրբեջանին բերել բանակցային սեղանի շուրջ եւ բացատրել, հասկացնել, ապացուցել, որ այդ սեղանի շուրջ Հայաստանից բացի, պետք է նստի նաեւ Արցախի հանարապետությունը, որպեսզի իրական դառնանա բանակցությունները»,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Ես չեմ տեսել, որ որևէ միջազգային կազմակերպություն հայտարարի, թե Հայաստանում քաղբանտարկյալ կա. Արմեն Սարգսյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА