ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

16.01.2018 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԳԱՐ­ՆԱՆ 17 ԱԿՆ­ԹԱՐԹ

Ըստ հա­մաշ­խար­հա­յին հա­կա­հե­տա­խու­զա­կան ասո­ցա­ցի­ա­յի` ու­սում­նա­սի­րե­լով հա­մաշ­խար­հա­յին ագեն­տու­րա­յի ար­խիվ­նե­րը, պար­զել են, որ Նե­մեց Ռու­բոն ոչ թե գեր­մա­նա­կան ԱԲ­ՎԵՐգոր­ծա­կալն է եղել, այլ սո­վե­տա­կան ԿԳԲ-ի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԱՍ­ԿԱ­ՑՈ­ՂՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ ԴՈՒՐՍ

(ՖՈՒՏ­ԲՈ­ԼԱ­ՅԻՆ ԱԿՈՒՄԲ­ՆԵ­ՐԻ ՎՐԱ ԱԱԾ-ԻՆ ՀԱ­ՂՈՐ­ԴԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ «ավ­տա­րի­տետ­նե­րի»` Նե­մեց Ռու­բո­յի ասածն էլ իրանց հա­մար աս­նա­վա­նի չի:

 

ՊԱՐ­ԶԱ­ԲԱ­ՆՈՒՄ

(ԳԱ­ԳԻԿ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱ­ՆԻ` ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒ ԱՌԱ­ՋԱԴ­ՐԵ­ԼՈՒ ԼՈՒ­ՐԵ­ՐԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

«Ծա­ռու­կյան» դա­շին­քից հայտ­նում են, որ Ծա­ռու­կյա­նը նա­խա­գահ չի ու­զում դառ­նալ, քա­նի որ ին­քը ար­դեն «թա­գա­վոր ա», էլ նա­խա­գահ դառ­նա, որ ի՞նչ անի:

 

ԴԱ­ՎԻԹ ՍԵԴ­ՐԱ­ԿՅԱ­ՆԸ` ՕՍ­ՏԱՊ ԲԵՆ­ԴԵ­ՐԻ ՆՄԱ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ

(ԹՈԽ­ՄԱ­ԽԻ ՄՀԵ­ՐԻ ՏՂԱ ԴԱ­ՎԻ­ԹԸ ԱՄՆ Է ԱՐ­ՏԱ­ԳԱՂ­ԹԵԼ, ՄԱ­ՄՈՒ­ԼԻ ՀՐԱ­ՊԱ­ՐԱԿ­ՄԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Գրա­սե­նյա­կը մե­ռավ, ըն­կեր­ներ: Մենք այս­տեղ այ­լեւս անե­լիք չու­նենք:

 

ՏՆՏԵ­ՍԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ՖԵ­ՆՈ­ՄԵՆ

(2018Թ. ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԱԾ ԱՆ­ՆԱ­ԽԱ­ԴԵՊ ԹԱՆ­ԿԱ­ՑՈՒՄ­ՆԵ­ՐԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ տնտե­սա­գետ­նե­րի հա­մաշ­խար­հա­յին ասո­ցի­ա­ցի­ա­յի` Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, խոս­տա­ցած տնտե­սա­կան աճը տե­սա­նե­լի դարձ­նե­լու հա­մար տնտե­սա­գի­տա­կան գի­տու­թյան հի­մա­կան գոր­ծիք­նե­րից մե­կի` ներ­քին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը զար­գաց­նե­լու ու բյու­ջեն լցնե­լու փո­խա­րեն, որո­շել է ժո­ղովր­դի կա­շին տիկ հա­նե­լով` բյու­ջեն լցնել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՇԱՌ ՈՒ ՓՈՐ­ՁԱՆ­ՔԻՑ ՀԵ­ՌՈՒ

(ԹՈՒՐՔ­ՄԵՆՍ­ՏԱ­ՆՈՒՄ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻ ՑԱՆ­ԿՈՒ­ԹՅԱՄԲ ԲՈ­ԼՈՐ ԱՎ­ՏՈ­ՄԵ­ՔԵ­ՆԱ­ՆԵ­ՐԸ  ՊԱՐ­ՏԱ­ԴԻՐ ՍՊԻ­ՏԱԿ ԳՈՒՅ­ՆԻ ՓՈ­ԽԵ­ԼՈՒ ԼՈՒ­ՐԵ­ՐԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Տրանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րա­րու­թյու­նից հայտ­նում են, որ ավ­տո­մե­քե­նա­յի հայ տե­րե­րը պի­տի վան­քե­րում օրա­կան մոմ վա­ռեն իրենց նա­խա­րա­րի հա­մար, որ մե­նակ աջ ղե­կով ավ­տո­մե­քե­նա­նե­րի ներկ­րու­մը ար­գե­լեց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА