ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եմենում օրական հինգ երեխա է զոհվում. ՅՈՒՆԻՍԵՖ

17.01.2018 13:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եմենում օրական հինգ երեխա է զոհվում. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հայտարարել է, որ Եմենի վրա հարձակման հազար օրերի ընթացքում շուրջ հինգ հազար երեխա է զոհվել:

Ռուսաստանում ծնողները պատուհանից դուրս են ցատկել՝ կրակի մեջ թողնելով 3 երեխաներին

«Մեկ միլիոն 800 հազար երեխա թերսնված է, իսկ 400 հազար երեխաների անհապաղ բուժօգնություն է անհրաժեշտ»,- France-Presse գործակալության փոխանցմամբ՝ ասել է Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Միրչելեթ Ռիլանոն:

Եմենի դպրոցների մասին խոսելով` Ռիլանոն ասել է .«Մինչև 2017 թվականի սեպտեմբերի վերջերը, 256 դպրոց ամբողջությամբ ավերվել է: 150 դպրոցներում ապրում են պատերազմի փախստականները»:Նրա խոսքով` խոսքվ` եմենցի երեխաների 70 տոկոսը և նրանց ընտանիքներն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: 11 միլիոն երեխա հումանիտար օգնության կարիք ունի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА