ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ե՞ՐԲ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

17.01.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ե՞ՐԲ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

Հա­մաշ­խար­հա­յին քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րը չեն դա­դա­րեց­նում վայ-վո­ւյը, իբր Դո­նալդ Թրամ­փը ոչն­չաց­րել է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Սա­կայն, ինչ­պես իրա­վա­ցի­ո­րեն նկա­տում է քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վեր­ջա­ցել է «քա­ղա­քա­կան կո­ռեկ­տու­թյան» կարծ­րա­տի­պե­րով ապ­րող­նե­րի հա­մար: Իսկ իրա­կա­նում Թրամ­փը վե­րա­կեն­դա­նաց­րել է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը որ­պես այդ­պի­սին, պայ­թեց­նե­լով այդ «քա­ղա­քա­կան կո­ռեկ­տու­թյու­նը», տա­րա­տե­սակ «հա­րաս­մենթ­նե­րը»` ռաս­սա­յա­կա­նով սկսած, սե­ռա­գեն­դե­րա­յի­նով վեր­ջաց­րած, եւ քա­ղա­քա­կան դաշտ է վե­րա­դարձ­րել այն­պի­սի հիմ­նա­րար կա­տե­գո­րի­ա­նե­րը, ինչ­պի­սիք են յու­րա­յինն ու օտա­րը:

«ԸՆԿՆՈՂԻՆ ՀՐՈՒՄ ԵՆ» , ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂԱԿԻ ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԱՇ­ԽԱՐ­ՀԸ ՓՈԽ­ՎԵԼ Է, ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԱՅ­ՐԵ­ՐԻ ՄԻ ՄԱ­ՍԸ` ՈՉ

Քա­ղա­քա­գե­տը շեշ­տում է, որ այդ փո­փո­խու­թյունն ար­դեն կա­տար­վել է, եւ ան­կախ նույն Թրամ­փի հե­տա­գա ճա­կա­տագ­րից, աշ­խարհն առաջ­վա պես այ­լեւս չի լի­նի: Նույն այդ հիմ­նա­րար փո­փո­խու­թյուն­նե­րի վկա­յու­թյունն է Հռո­մի ակում­բի հո­բե­լյա­նա­կան զե­կույ­ցը: Ի դեպ, հա­մաշ­խար­հա­յին վեր­նա­խա­վե­րին մի­ա­վո­րող այդ ակում­բը իր գո­յու­թյան 50 տա­րի­նե­րի ըն­թաց­քում երկ­րորդ ան­գամ է, որ հան­դես է գա­լիս հիմ­նա­րար զե­կույ­ցով: Իսկ զե­կույ­ցը են­թադ­րում է, որ   ազ­գա­յին պե­տու­թյունն ավե­լի լավ է հոգ տա­նում քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին, քան` անդ­րազ­գա­յին կոր­պո­րա­ցի­ա­նե­րը: Որ վա­ղա­ժամ է կրո­նը` որ­պես այդ­պի­սին, ար­մա­տա­խիլ անել, եւ ընդ­հա­կա­ռա­կը` հա­զա­րա­մյակ­նե­րի իմաստ­նու­թյուն պա­րու­նա­կող կրո­նա­կան որոշ դրույթ­ներ հարկ է ընդգր­կել օրենսդ­րու­թյան մեջ: Որ էա­պես պետք է բա­րե­փոխ­վի կրթա­կան հա­մա­կար­գը, իսկ սպա­ռո­ղա­կան հա­սա­րա­կու­թյու­նը սպա­սար­կող կար­ճա­ժամ­կետ ապ­րանք­նե­րի ար­տադ­րու­թյան պես շռայ­լու­թյան փո­խա­րեն հարկ է վե­րա­դառ­նալ եր­կա­րա­տեւ ծա­ռա­յող ապ­րանք­նե­րին:

Այո, աշ­խար­հը փոխ­վում է, բայց քիչ չեն այն քա­ղա­քա­կան ֆի­գուր­նե­րը, ով­քեր շարժ­վում են գլո­բա­լիզ­մի ապազ­գա­յին, կոս­մո­պո­լիտ, քա­ղա­քա­կա­նա­պես կո­ռեկտ մո­դե­լով: Զո­րօ­րի­նակ, այդ իներ­ցի­ա­յի դրսե­ւո­րում­նե­րից մեկն այն էր, որ հայտն­վել էին գոր­ծիչ­ներ, ով­քեր պնդում էին, թե պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վի­գեն Սարգ­սյանն իրա­վունք չու­ներ վի­րա­վոր­վել Ֆեյս­բու­քում իրեն ուղղ­ված «բո­շա» գրա­ռու­մից, եւ պա­տաս­խա­նել «բո­շան դու ես»: Քա­ղա­քա­կան կո­ռեկ­տու­թյան աբ­սուրդ մո­դե­լի տե­սա­կե­տից  դա հա­մար­վում է ան­թույ­լատ­րե­լի բան, բայց, բա­րե­բախ­տա­բար, այդ կո­ռեկ­տու­թյուն կո­չե­ցյա­լը մերժ­վում է մեր բնակ­չու­թյան ջախ­ջա­խիչ մե­ծա­մաս­նու­թյան կող­մից: Բա­րե­բախ­տա­բար, հա­յերն ամե­նա­պահ­պա­նո­ղա­կան ժո­ղո­վուրդ­նե­րից մեկն են, եւ ինչ­քան ավե­լի հար­կադր­վի քա­ղա­քակր­թա­կան աբ­սուրդ մո­դե­լը, ել­նե­լով, այս­պես կոչ­ված, «ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րից», այն­քան ավե­լի մեծ կլի­նի մեր­ժու­մը: Իհար­կե, տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վոր է մեր­ժող­նե­րին լռու­թյուն պար­տադ­րել, բայց մի­այն բռնա­պե­տու­թյան պայ­ման­նե­րում: Իսկ մեր եր­կի­րը շատ հե­ռու է բռնա­պե­տու­թյու­նից, համ էլ հա­մա­ցան­ցի դա­րում, փոքր եր­կի­րը եր­բեք չի ու­նե­նա այն­քան ռե­սուրս, որ­պես­զի կա­րո­ղա­նա իր իսկ քա­ղա­քա­ցի­նե­րին զրկել անա­նուն իրենց կար­ծիքն ար­տա­հայ­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՀԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Նույ­նիսկ կա մի ամ­բող­ջա­կան խորհր­դա­րա­նա­կան ուժ` «Ել­քը», որը գե­րի է այդ «քա­ղա­քա­կա­նա­պես կո­ռեկտ» կոս­մո­պո­լիտ մո­դե­լին: Եվ հի­մա նրանք շարժ­վում են ստան­դարտ ճա­նա­պար­հով` փոր­ձե­լով գնա­ճի առն­չու­թյամբ զանգ­ված­ներ դուրս բե­րել փո­ղոց: Բայց մո­ռա­նում են մի բան, որ մեր ժո­ղո­վուր­դը չի սի­րում թույ­լիկ, պո­պու­լիս­տա­կան անի­րա­գոր­ծե­լի խոս­տում­ներ տվող եւ մշտա­պես ձա­խո­ղում­նե­րի մատն­վող քա­ղա­քա­կան թի­մե­րին: Կա­րող է նրանց հա­մակ­րել, խղճալ, բայց նրանց հե­տե­ւից եր­բեք չի գնա: Իսկ եթե սե­փա­կան քա­ղա­քա­կան բա­ռա­պա­շա­րը չա­փա­զանց շատ կեղ­տո­տեն տա­րա­տե­սակ «հա­րաս­մենթ­նե­րով» եւ «տո­լե­րան­տու­թյուն­նե­րով», ապա կդառ­նան պար­զա­պես վա­նող:

 

ՄԱՆ­ՐԻԿ ԽԱ­ՂԵՐ

Բայց թույ­լե­րին չի սի­րում ոչ մի­այն ժո­ղո­վուր­դը, այ­լեւ այլ ընդ­դի­մա­դիր­նե­րը: Այս­պես, Ծա­ռու­կյան դա­շին­քը բա­վա­կա­նին ան­փույթ վար­վեց «Ել­քի»` ՀՀ նա­խա­գա­հի իրենց առա­ջադ­րած թեկ­նա­ծո­ւին պաշտ­պա­նե­լու առա­ջար­կու­թյան հետ: Ե՛վ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի, ե՛ւ պատ­գա­մա­վոր­նե­րի մա­կար­դա­կով «Ել­քին» աս­վեց, որ ինչ­պես հարկն է չեն դի­մել եւ չեն խորհր­դակ­ցել, թե ում առա­ջադ­րել: Բայց մի­ա­ժա­մա­նակ Ծա­ռու­կյան դա­շին­քը ար­դեն քա­նիցս հասց­րել է կրկնել, որ չի բա­ցա­ռում ՀՀԿ-ի կող­մից առա­ջադր­վող ՀՀ նա­խա­գա­հի եւ վար­չա­պե­տի թեկ­նա­ծու­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, թե­եւ պաշ­տո­նա­պես շրջա­նա­ռու­թյան մեջ չկա եւ ոչ մի ազ­գա­նուն:

Ըն­դա­մե­նը ծա­ռու­կյա­նա­կան­նե­րը հա­կա­դար­ձում են ՀՀԿ-ական­նե­րին, թե Սերժ Սարգ­սյանն ան­փո­խա­րի­նե­լի չէ, իշ­խող կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ ասում են, որ ե՛ւ Ծա­ռու­կյան դա­շին­քը, ե՛ւ «Ել­քը», եւ ընդ­հան­րա­պես ցան­կա­ցած գոր­ծիչ սե­փա­կան կար­ծիք ու­նե­նա­լու իրա­վուն­քով է  օժտ­ված, որ իրենք հար­գում են այդ կար­ծիք­նե­րը, բայց չեն կի­սում: Ին­չե­ւէ, նման է որ Ծա­ռու­կյան դա­շին­քը, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, սա­կար­կու­թյուն կոչ­վող խաղն է խա­ղում: Եվ այս պատ­ճա­ռով նրանք, օրի­նակ, կողմ են, որ հար­կա­յին օրենս­գիր­քը փոխ­վի գնա­ճի դեմ պայ­քա­րի նպա­տա­կով, բայց դեմ են «Ել­քի» փո­ղո­ցա­յին մե­թոդ­նե­րին: Մի­ա­ժա­մա­նակ նրանք մեր­ժո­ղա­կան ոչինչ չեն ասել ՀՀ նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կան­նե­րից բխող խորհր­դա­րա­նա­կան լսում­ներ անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րին, բայց «Ել­քը» կտրա­կա­նա­պես դա մեր­ժում է:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՁՄՌԱՆ ԿԵՍԻՆ

Կարճ ասած, «Ել­քը» փոր­ձում է մթնո­լորտ սրե­լով մի­ա­վոր­ներ շա­հել, Ծա­ռու­կյան դա­շինքն էլ քա­ղա­քա­կան սա­կար­կու­թյան հա­մար մի­ա­վոր­ներ է վաս­տա­կում, մի­ա­ժա­մա­նակ զգու­շա­նա­լով չափն անց­նե­լուց, քան­զի չեն մո­ռա­ցել, թե ինչ էր եղել 2015-ի փետր­վա­րին...

Բայց մի­ա­ժա­մա­նակ նա­եւ օդում կախ­ված է մի ինտ­րիգ` փոր­ձել վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին ներ­քա­շել ինք­նու­րույն խա­ղի մեջ:  Այդ գոր­ծից հե­ռու չեն եղել ո՛չ դաշ­նակ­նե­րը, ո՛չ ծա­ռու­կյա­նա­կան­նե­րը, ո՛չ էլ «ել­քիստ­նե­րի» հետ սեր­տա­ճած որոշ գրան­տա­կեր «քա­ղա­քա­ցի­ա­կան­ներ», ո՛չ էլ փո­ղո­ցա­յին-լու­սանց­քա­յին ծայ­րա­հե­ղա­կան ու­ժե­րը:

Բայց դժվար չէ հաս­կա­նալ, որ այս­պես կոչ­ված, «ինք­նու­րույն», «չհա­մա­ձայ­նեց­ված» խա­ղը, որ­պես այդ­պի­սին, գործ­նա­կա­նում հնա­րա­վոր չէ: Դեռ ան­ցյալ տա­րի ՀՀԿ խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Վահ­րամ Բաղ­դա­սա­րյա­նը նշե­լով հան­դերձ, որ վար­չա­պե­տի թեկ­նա­ծո­ւի հար­ցում անո­րո­շու­թյուն է, թե­եւ ազ­դում է բիզ­նե­սի վրա, բայց. «Ցա­վոք սրտի, այդ­պես է: Պետք է ըն­դու­նենք, որ այդ­պես է, եւ քայլ առ քայլ ձե­ւա­վո­րե­լով իշ­խա­նու­թյուն` պետք է բե­րենք նրան, որ այդ գոր­ծոն­նե­րի հի­ման վրա շատ սպա­սում­ներ չլի­նեն: Իսկ մո­տե­ցու­մը` «եկեք, սպա­սենք եր­կու­շաբ­թի­ին, որ տես­նենք` ինչ է լի­նում», իհար­կե, տնտե­սու­թյան վրա որոշ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նում է»: Բայց մի­ա­ժա­մա­նակ նա շեշ­տում էր, որ «մենք այ­սօր ու­նենք գոր­ծող վար­չա­պետ, որի աշ­խա­տան­քից գոհ ենք», որ ծրա­գիրն ու թի­մը նույնն են: Մո­տա­վո­րա­պես նույն բանն էլ ՀՀԿ-ից կա­րե­լի է լսել եւ այ­սօր: Այ­սինքն` այդ հար­ցում «դա­վադ­րու­թյան տե­սու­թյուն­նե­րի» մեջ մտնե­լը ըն­դա­մե­նը մանր ինտ­րիգ է, բայց ոչ ռե­ալ մի բան:

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Իսկ, ցա­վոք, ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րը չեն շտա­պում վե­րա­դառ­նալ ռե­ալ քա­ղա­քա­կան դաշտ: Գե­րիշ­խո­ղը «մենք գանք ձեր փո­խա­րեն», կամ ըն­դա­մե­նը քա­ղա­քա­կան սա­կար­կու­թյուն­ներ անե­լու մո­տե­ցում­ներ են: Իսկ դա, հա­մա­ձայ­նեք, չա­փա­զանց մանր է: Առա­վել եւս, 21-րդ դա­րի արագ փո­փոխ­վող աշ­խար­հում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА