ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաշկորտոստանում հայկական համայնքի և տեղացի պատգամավորի միջև ծեծկռտուք է եղել.պատճառը հայտնի է

18.01.2018 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բաշկորտոստանում հայկական համայնքի և տեղացի պատգամավորի միջև ծեծկռտուք է եղել.պատճառը հայտնի է

Բաշկորտոստանի Հանրապետության Նեֆտեկամսկ քաղաքում հայկական համայնքի ներկայացուցիչների և տեղի պատգամավոր Իլդուս Շամսիյարովի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի արդյունքում պատգամավորին կապտուկներով, ուղեղի ցնցումով և ձեռքի հրազենային վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

«Ծնողները տեղյակ չեն, որ իրենց Գրիգորը էլ չկա». գյուղապետ

Իլդուս Շամսիրայովը  «МедиаКорСеть» լրատվամիջոցին պատմել է, թե մեղավորը հայերն են եղել` մանրամասնելով, որ  իրենք գնացել են հայերի գրասենյակ՝ իրենց տրակտորի վնասվելու մասին հարցը լուծելու համար, իսկ մտնելուն պես իր գլխին ատրճանակ են պահել, իրեն ուղեկցող մեխանիկին էլ հարվածել են ինքնաձիգով, իսկ իրեն ծեծել են:

Հայկական համայնքի ներկայացուցիչները  ևս խոսել են լրատվամիջոցի հետ` պատգամավորին մեղադրելով սուտ խոսելու համար և հայտարարել, որ հենց նա է սպառնացել է սպանությամբ և գրասենյակում կրակել է ատրճանակից:  

«Թանիփ» ընկերության համասեփականատեր ներկայացած Ավետիքը հավելել է, որ պատգամավորն է կրակել ատրճանակից` սպառնալով սպանել բոլորին: Նա պնդել է, որ կոնֆլիկտը ծագել է դեռ ավտովթարի վայրում, երբ պատգամավորին առաջարկել են վերանորոգել տրակտորը, իսկ նա պահանջել է իրենց գումար վճարել: Հետո հարվածել է իրենցից մեկին, նստել մեքենան ու գնացել:  Ավետիքի խոսքով՝ պատգամավորին վնասվածքներ են հասցվել, երբ նրանից փորձել են խլել զենքը:

«Մենք ինքներս ենք զանգել ոստիկանություն և դիմում տվել,  գործ հարուցել են, թե ոչ՝ չգիտեմ»,- լրատվամիջոցին ասել է Ավետիքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА