ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղը պարզ կլինի, թե ով կլինի ՀՀԿ-ի կողմից առաջարկվող ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն. Շարմազանով

18.01.2018 21:04 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վաղը պարզ կլինի, թե ով կլինի ՀՀԿ-ի կողմից առաջարկվող ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն. Շարմազանով

Վաղը պարզ կլինի, թե ով կլինի ՀՀԿ-ի կողմից առաջարկվող ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն: Այս մասին հայտարարեց այսօր ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը ԳՄ նիստից հետո: Նա նշեց, որ թեկնածուն անակնկալ չի առաջացնի, վերջինս տիրապետում է մի քանի լեզուների, ունի միջազգային լավ կապեր:

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն

Մեր հավաստի տեղեկություններով թեկնածուն Անգլիայի վերնախավի հետ սերտ կապեր ունեցող, բազմաթիվ լեզուներին տիրապետող, սփյուռքի հետ շփումների դաշտ ունեցող, նաղկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: 

Լուսանկարում ձախից աջ` Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, Կոռնուելի դքսուհին, Ուելսի արքայազնը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վինձորի դղյակում, 10-ը փետրվարի, 2010թ.

 «Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին: Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում 2010 թվականին ասել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

 

Մանրամասները տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА