ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի 5 նշանների կանայք, ովքեր երբեք տղամարդուն թույլ չեն տա վերահսկել իրենց

21.01.2018 16:36 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կենդանակերպի 5 նշանների կանայք, ովքեր երբեք տղամարդուն թույլ չեն տա վերահսկել իրենց

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներն ուժեղ են, նրանք ամեն բան ինքնուրույն են անում՝ առանց սպասելու տղամարդու օգնությանը։ Soulpost.ru-ն ներկայացրել է կանանց, ովքեր ամենաանկախն են ու տանել չեն կարողանում, երբ զգում են վերահսկողություն իրենց նկատմամբ։

Հինգ նշան, որոնք վկայում են, որ նրան լուրջ հարաբերություններ պետք չեն

Խոյ։ Խոյերն անընդհատ միջոցներ են փնտրում ապացուցելու, թե որքան ուժեղ են։ Նրանք ղեկավար դեր ստանձնելու հնարավորություն են որոնում։ Դա է պատճառը, որ Խոյ կանայք չեն ցանկանում լսել, թե ինչ է հարկավոր անել։ Նրանք ցանկանում են պատասխանատու լինել։ Խոյերն ինքնավստահ են, որևէ մեկին թույլ չեն տա կանգնեցնել իրենց ու ստիպել հավատալ, որ որևէ արժեք չունեն։

Ցուլ։ Առաջին հայացքից կարող եք կարծել, թե ղեկավարում եք Ցուլին, բայց սխալվում եք։ Նա վայելում է նյութական հաճույքները և բավական մեծ ուժ ունի՝ այն ինքնուրույն ստանալու համար։ Մի կարծեք, թե կարող եք վերահսկել Ցուլին՝ գեղեցիկ ու թանկ նվերների միջոցով։ Նրա դեպքում դա չի աշխատում։

Երկվորյակներ։ Կարող է թվալ, որ կարողանում եք վերահսկել Երկվորյակներին, բայց նրանք այնքան են խառնում խաղաքարտերը, որ չեք հասկանա, թե ով է գլխավոր դերակատարը։ Երկվորյակները գիտեն՝ երբ է հարկավոր ցույց տալ, որ ղեկը ձեր ձեռքին է, որպեսզի ձեզ երջանիկ զգաք ու կարծեք, թե վերահսկում եք իրավիճակը։ Բայց կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները վաղ թե ուշ վերահսկողությունը վերցնում են իրենց ձեռքը։

Աղեղնավոր։ Աղեղնավորի շարժիչ ուժը նպատակն է։ Եթե նրա ու ձեր ծրագրերը չեն համընկնում, կարող եք հրաժեշտ տալ։ Նա որևէ մեկին թույլ չի տա կանգնել իր ճանապարհին, վերահսկել իրեն և ետ պահել այն ամենից, ինչ նա կյանքում ցանկանում է ունենալ։ Ամենակարևորն այն հանգամանքն է, որ նրան պարզապես դուր է գալիս ազատությունը, և նա կարող է կայացնել ցանկացած որոշում և անել ամենը, ինչ ցանկանում է։

Այծեղջյուր։ Այծեղջյուրներն ինքնակառավարման մասնագետներ են։ Այդ պատճառով էլ նրանց հարկավոր չէ մեկը, ով կղեկավարի իրենց։ Նա գիտի՝ ինչն է իր համար ավելի լավ, և կանի դա։ Եվ եթե նույնիսկ փորձեք վերահսկել նրան, նա այնքան կամակոր է, որ, ամենայն հավանականությամբ, կհանձնվեք՝ չկարողանալով նրան համոզել որևէ բան ձեր ուղածով։ Այծեղջյուրն ուժեղ կին է, դա անհնար է փոխել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА