ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» դաշինքում նախագահի թեկնածուի հարցով քննարկում դեռ չի եղել

23.01.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ծառուկյան» դաշինքում նախագահի թեկնածուի հարցով քննարկում դեռ չի եղել

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի սահուն ընտրությունն առաջին փուլով ապահովելու համար, անհրաժեշտ է օրենսդիրների ձայների 3/5-ը: Ակնհայտ է, որ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չունեն այդքան ձայն ապահովելու հնարավորություն: Դե իսկ «Ելք» խմբակցության վրա էլ հույս դնելու չէ, քանի որ վերջիններս նեղսրտած են, որ չկարողացան հավաքել պատգամավորների համապատասխան ստորագրություն, որպեսզի իրենք էլ ունենային իրենց նախագահի թեկնածուն` ի դեմս Արտակ Զեյնալյանի: Ուստի` այս իրավիճակում իշխող կոալիցիան «Ծառուկյան» դաշինքից ակնկալում է, եթե ոչ ձայների ընդարձակ մեծամասնություն, ապա գոնե  նվազագույնը 14 ձայն: Մինչդեռ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները չեն շտապում տեսակետ հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին աջակցելու վերաբերյալ: Այդուհանդերձ, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ տեսակետը:

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը

- ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գտնվում է արտասահմանում, երբ կվերադառնա, քննարկում կիրականացնենք, այն ժամանակ էլ մեր տեսակետը կհայտնենք:

– Պարոն Ազիզյան, ամեն դեպքում, ինչպիսի՞ն է Ձեր անձնական կարծիքը` Ա. Սարգսյանի թեկնածության վերաբերյալ:

– Վստահ եղեք, որ իմ տեսակետը կհամընկնի Գագիկ Ծառուկյանի որոշման հետ: Մնացածի մասին կխոսենք միայն սպասվելիք քննարկումից հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА