ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՊՍԸ 55-ԱՄՅԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԻ

23.01.2018 21:45 ՄՇԱԿՈՒՅԹ
ԼԵՊՍԸ 55-ԱՄՅԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԻ

Ռուս երգիչ, երգահան, էստրադային արվեստի գործիչների միության անդամ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍԸ փետրվարի 24-ին հանդես կգա համերգային բացառիկ ծրագրով: Համերգը կրում է` «Ինչու ես այդքան լուրջ» խորագիրը:

Գրիգորի Լեպսը հատուկ համերգային ծրագրով հանդես կգա Երեւանում

Ֆանտաստիկ այս համերգը նվիրված է երգչի ծննդյան 55-ամյակին: Համերգային ծրագրում ընդգրկված են Լեպսի լավագույն երգերը, որոնք նա գրել է ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա` ե՛ւ հրաշալի դրամատուրգիա, ե՛ւ զարմանալի պատմություն, ե՛ւ աննկարագրելի պաթոս: Երգերում, ունկնդրի առջեւ, բացահայտվում ու մերկանում են տղամարդու եւ կնոջ հարաբերությունների բոլոր նրբերանգները` սառը անտարբերությունից մինչեւ այրող կիրքը: Համերգին թե՛ հայ հանդիսատեսը, թե՛ Լեպսը երկար են սպասել, այդ պատճառով էլ մինչեւ Երեւան ժամանելը երգիչը հայ հանդիսատեսին տեսաուղերձ է հղել. «Բարեւ բոլորին, բարեւ Երեւան, բոլորիդ հրավիրում եմ իմ համերգին, ուրախ կլինեմ հյուրընկալել բոլորիդ»:

Հիշեցնենք, որ Գրիգորի Լեպսը վերջին անգամ Երեւանում համերգով հանդես է եկել 2015 թվականի նոյեմբերին, որի ժամանակ գրեթե 100 տոկոսով սպառվել էին տոմսերը:

Այսօր դժվար է հավատալ, որ հարյուր հազարավոր երկրպագուների սիրելին բավականին երկար ու դժվարին փառքի ճանապարհ է ունեցել: Երգչի կարիերան սկսվեց հեռավոր 90-ին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Ռուսական էստրադայի հայտնի աստղեր խորհուրդ տվեցին Լեպսին տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չդիմավորեց 30-ամյա երգչին, բայց նա չհանձնվեց: Եվ շատ շուտով, թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելեց աննախադեպ հաջողություն: Վերհիշելով Սոչիի կյանքը` մի առիթով Լեպսն ասել է. «Ես չէի գնացել փառքի հետեւից: Ուղղակի արդեն հասկանում էի, որ եթե շարունակեմ երգել Սոչիի ռեստորաններում, ապա որպես արտիստ կվերանամ: Գիշերուզօր աշխատում էի: Իսկ հոգնածությունը հաղթահարում էի ալկոհոլով»:

Հաղթահարելով բոլոր դժվարությունները` Լեպսը կարողացավ արժանանալ պատշաճ ուշադրության, նրան սկսեցին հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոների եւ մրցույթների, ուր նա կատարում էր երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղ զբաղեցրին Վլադիմիր Վիսոցկու երգերը, որոնք հաճախակի էր կատարում:

Լեպսը հայտնվել է ուկրաինական «սև ցուցակում»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА