ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ ՏՄՊՊՀ-ի` գերիշխող դիրք ունեցողների մոտ  երեք ապրանքների մասով տեղի է ունեցել թանկացում

23.01.2018 19:31 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՏՄՊՊՀ-ի` գերիշխող դիրք ունեցողների մոտ  երեք ապրանքների մասով տեղի է ունեցել թանկացում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի`ՏՄՊՊՀ նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ խոսքով` տարվա ընթացքում սոցիալական նշանակության կարեւագույն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ,  երեք ապրանքների մասով է տեղի ունեցել գնի բարձրացում`գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի.«Մեր գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ այս երեք ապրանքների գնով գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է հարկային փոփոխություններով: Տարվա սկզբին բենզինը բարձրացել է 20 դրամով, եւս 20 դրամով բարձրացել է ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազը եւ 60 դրամով դիզվառելիքը: Բենզինի եւ գազի գների բարձրացումը պայմանավորված է ակցիզային դրույքաչափի բարձրացմամբ, իսկ դիզելային վառելիքի գծով ակցիզային հարկի դրույքաչափը նվազել է, սակայն ավելացված արժեքի հարկ է մտել, որը բերել է գնի բարձրացման: Այս երկու օրերի ընթացքում բենզինի եւ դիզելային վառելիքի գծով գները բարձրացել է 10 դրամով, ինչը պայմանավորված է դրանց ձեռքբերման գների մեծացմամբ»,-նշեց ՏՄՊՊՀ նախագահը: Ըստ նրա,  նախորդ տարվա ընթացքում գնային իրական փոփոխություններ տեղի են ունեցել երեք ապրանքների գծով`կարագի, բենզինի եւ դիզելային վառելիքի: Ավելին`կարագի գնի բարձրացումը սկսվել է դեռեւս 2016 թվականի սեպտեմբերից, ինչը Ա. Շաբոյանի խոսքով` պայմանավորված է միջազգային գների ավելացմամբ.« Միջազգային շուկայում տեղի են ունենում նաեւ կարագի գների նվազեցում եւ Հայաստանում վերջին ժամանակահատվածում կարագի գները նույնպես նվազում են, մոտ 100 դրամով, առաջիկայում ակնկալում ենք, որ տեղի կունենա ավելի շատ նվազումներ: Վերջին շրջանում ավելացել են նաեւ այն տնտեսվարողների թվաքանակը, որոնք իրականացնում են կարագի ներմուծում: Բավականին մեծացել են Ռուսաստանից , Բելառուսից, Ուկրաինայից ներմուծվող կարագի ծավալները: Այնտեղի ներմուծված կարագի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում է 3100-3900 դրամի սահմաններում: Ինչ վերաբերում է բենզինի գներին, ապա այս պահին Վրաստանում եւ Հայստանում դրանց վաճառքի գները գրեթե նույնն են, սակայն պետք է հաշվի առնենք, որ գնագոյացման էական տարբերություններ կան: Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով, եւ հաշվարկները ցույց են տալիս, որ այն գնագոյացման վրա մեծ ազդեցություն է թողնում: Բենզին ներմուծում են հիմնականում երեք ընկերություններ եւ շուկայի առաջատարը հանդիսատնում է SPS ընկերությունը, որին պատկանում է շուկայի 50 տոկոսը, իսկ երկուսը «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերություններն են»,-ընդգծեց Ա. Շաբոյանը:

Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնում. բժիշկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Դիտարկմանը, թե տարբեր վայրերում դիզվառելիքը, գազն ու բենզինը վաճառվում են տարբեր գներով, Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե բոլոր այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են ՏՄՊՊՀ տեսադաշտում մենաշնորհներ չկան. «Համաձյան օրենսդրության մենաշնորհ համարվում է այն տնտեսվարողը, որին պատկանում է տվյալ շուկայի 100 տոկոսը: Բնական մենաշնորհներ կան, որոնք կարգավորվում են պետության կողմից, խոսքը վերաբերում է գազին, էլեկտրաէներգիային եւ այլն: Մյուս ոլորտներում մենք մենաշնորհներ չունենք: Բայց ունենք խոշոր տնտեսվարողներ, որոնց անվանում ենք գերիշխող դիրք ունեցողներ: Վառելիքի շուկայում երկու ընկերություն համարվում են գերիշխող դիրք զբաղեցնողներ եւ որոնք գտնվում են մեր հսկողության տակ»,-փաստեց Ա. Շաբոյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА