ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

29.01.2018 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը եւ 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերն ու փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 14-15 աստիճանով:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 30-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի գիշերն ու փետրվարի 1-ին առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1-3 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -3-6, ցերեկը` +3+5,

Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,

Լոռիում՝ գիշերը` -7-12, ցերեկը` +2+5,

Տավուշում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +3+8,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2-4, ցերեկը` +3+6,

Արարատում՝ գիշերը`-1-3, ցերեկը` +4+6,

Արմավիրում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +4+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +4+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +3+6,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -6-11, ցերեկը` 0+4,

Արցախում՝ գիշերը` -2-5, ցերեկը՝ +3+5:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА