ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՄՕ արտադրողը պարտավոր է ապացուցել, որ այն անվտանգ է (Տեսանյութ)

29.01.2018 20:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԳՄՕ արտադրողը պարտավոր է ապացուցել, որ այն անվտանգ է (Տեսանյութ)

«Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ անդրադառնալով  մարդու օրգանիզմի վրա ԳՄՕ-ի` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների անդրադարձին, փաստեց, որ դրանք ճնշում են մարդու իմունային համակարգը, ինչը նշանակում է, որ մարդը կարող է հիվանդանալ տարբեր հիվանդություններով.«Ալեգիաներն առաջինն են, որ ի հայտ են գալիս միանգամից: Շվեդիայում ընդհանրապես արգելված է ԳՄՕ-ի օգտագործումը, իսկ ԱՄՆ-ն արտադրում է եւ միաժամանակ օգտագործում: Շվեդիայում ալերգիկ հիվանդությունները կազմում են 7 տոկոս,իսկ ԱՄՆ-ում`70,5 տոկոս: Ուսումնասիրությունները ցույց են տվել որ կանցերոգեն են, նույնիսկ համացանցում նկարներ կան, որ այդ ուռուցքն առնետից մեծ է: Ամենամեծ վտանգը, որ մուտագեն են, այսինքն արտահատվում է սերունդի մոտ: Հղի կանանց մոտ էլ անցնում է պտղին»,-ընդգծեց Կարինե Դանիելյանը: Ըստ նրա, առաջացել են նաեւ այլ հիվանդություններ, որոնք նախկինում ծանոթ չեն եղել առողջապահությանը. Դեպքերը տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, երբ մարդիկ անսպասելի թունավորվել են,  ուսումնասիրելով, հասկացել են, որ թունավորումը տեղի է ունեցել ԳՄՕ-ից:  Բնապահպանն ընդգծեց, որ ԳՄՕ արտադրողը պարտավոր է ապացուցել, որ այն անվտանգ է.«Մենք պետք է կանգնենք այն երկրների կողքին, որոնք  ե՛ւ սահմանափակել, ե՛ւ արգելել են ԳՄՕ-ի օգտագործումը, դրանք ԵՄ երկրներն են, Ռուսաստանը, Ղազախստանը եւ ամբողջ Աֆրիկան»,-շեշտեց բնապահպանը:
Մանրամասները` տեսանյութում

Ուշագրավ մանրամասներ Հրազդանի քաղաքապետի որդու աղմկահարույց գործից


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА