ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ դեսպանը հույժ գաղտնի հանդիպում ունեցավ պատգամավորների հետ

31.01.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԱՄՆ դեսպանը հույժ գաղտնի հանդիպում ունեցավ պատգամավորների հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները երեկ խորհրդարանում հանդիպեցին ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպումը օրենսդիրների հրավերո՞վ էր կայացել, թե՞ դեսպանի առաջարկով, դժվար է ասել, բայց դեսպանին ուղեկցում էր ԱԺ նախագահի տեղակալ« վերոնշյալ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

Ինչեւէ, թե ի՞նչ օրակարգ ուներ Ռ. Միլսի հետ պատգամավորների դռնփակ հանդիպումը, որը տեւեց մոտ ժամուկես, «Իրավունքը» փորձեց պարզել հանդիպմանը ներկա ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր« Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ:

«Քննարկումից որեւէ տեղեկատվություն ես չեմ տրամադրելու, օրակարգ կար, բայց հրապարակման ենթակա օրակարգ չկա»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը:

Ավելի ուշ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հայտնվեց կարճ տեղեկատվություն, որ Ռ. Միլսը բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Սակայն, առավել ուշագրավ էր հաղորդագրության մեջ դեսպանից արված մեջբերումը. «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին« քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»:

Իսկ թե ինչ կերպ է այս ամենն առնչվում Հայաստանի հետ, ու ինչ ընդհանուր շահերի մասին կարող է խոսք լինել, թերեւս ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА