ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԾԿՀ–ն պատրաստվում է շուրջ 3 միլիոնի օդորակիչ գնել. «Փաստ»

01.02.2018 11:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
ՀԾԿՀ–ն պատրաստվում է շուրջ 3 միլիոնի օդորակիչ գնել. «Փաստ»

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը:

Որքա՞ն է կազմել գործազրկության եւ զբաղվածության մակարդակը. «Փաստ»

Գնումների պլանում, ի թիվս այլ ապրանքների, ՀԾԿՀ–ն պատրաստվում է առաստաղի լուսավորման սարքեր գնել` 392500 դրամ ընդհանուր արժեքով: Կառույցը նաեւ 4 հատ 4250 դրամ արժողությամբ դրոշներ կգնի:

Բացի այդ՝ 128000 դրամ կծախսվի ավտոմեքենաների 4 անիվ գնելու համար:

Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար գնման գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով նախատեսվել է 1995800 ՀՀ դրամ: Իսկ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նույն ծառայության համար կհատկացվի 1504200 ՀՀ դրամ:

ՀԾԿՀ–ն պատրաստվում է տարբեր արժողությամբ պատին տեղադրվող 7 օդորակիչ սարք գնել:

Օդորակիչների գները սկսվում են 599400 դրամից: Ընդհանուր առմամբ, 7 օդորակիչ գնելու համար կծախսվի 2976100 ՀՀ դրամ:

Գնումների պլանում են նաեւ ջեռուցման, օդափոխման եւ օդորակման սարքերը, որոնք գնելու համար հատկացվել է 11472400 ՀՀ դրամ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА