ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ՌԴ-ն չկարողացան պատշաճ կերպով ազդել Թուրքիայի վրա»

02.02.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ՌԴ-ն չկարողացան պատշաճ կերպով ազդել Թուրքիայի վրա»

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում որոշեց խորհրդարանական նիստերի դահլիճում հրավիրել լսումներ` «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ:

Արտաշատի թատրոնը մարտի 29-ից նոր տնօրեն կունենա

ԵԿԵԼ Է ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

–Պարոն Աշոտյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ընդգծել էր, որ փետրվարի 27-ին ոգեկոչելու ենք Սումգայիթի ջարդերի զոհերին: Եվ միայն այս հայտարարությունից հետո խորհրդարանը որոշեց անդրադառնալ Սումգայիթյան ջարդերին, մինչդեռ նույն Ադրբեջանը այսքան տարի հետեւողական ջանքեր է գործադրել` իր հնարած Խոջալուի ջարդերը մշտապես օրակարգում պահելով: Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը, մեղմ ասած, մի փոքր ուշացել է:

– Մենք օրակարգում գուցե միշտ չենք պահել այս հարցը, բայց հիմա մեր հանձնաժողովը Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցը եւ Արցախյան շարժման 30-ամյակը ուզում է օգտագործել, որպես առիթ` վերարժեւորելու, վերագնահատելու եւ այդ գնահատականների մասին բարձրաձայնելու` ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ երկրից դուրս: Այս լսումները չպետք է արվի միայն մեր ներքին քաղաքական շրջանակների համար« այլ հայտարարության տեքստում պատշաճ կերպով պետք է լինի նկարագրական մասը` եւ հստակ լինեն գնահատականները: Այստեղ կա նաեւ տեղեկացված չլինելու խնդիր« որովհետեւ եթե Հայաստանում 30 տարվա մեջ քաղաքական գործիչների սերունդ է փոխվել« ապա նույն քանակությամբ փոփոխություն է եղել նաեւ միջազգային քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մոտ« հետեւաբար այս խնդիրը որոշակի պարբերականությամբ պետք է հասու դառնա միջազգային հանրությանը:

«ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԴԵՐ ՈՒՆԻ»

–ՀՀ նախագահը, ԵԽԽՎ-ում պատասխանելով թուրք պատգամավորին, անդրադարձավ նաեւ հայ-թուրքական կյանքի չկոչված արձանագրությունների կնճռոտ թեմային: Արդյոք սա նշանակում է, որ այդ արձանագրությունների վերաբերյալ այլեւս թեման փակված է, թե՞ առաջիկայում այն հետկանչելու իրավական գործընթաց է սպասվում:

– Հետկանչման գործընթացը սահմանված կարգով, կարծում եմ, տեղի կունենա մինչեւ ապրիլի 9-ը: Նախագահը ԵԽԽՎ-ում բարձրաձայնեց այն մասին, որ Թուրքիան փաստացի կորցրել է իր պատմական շանսը` տեր լինելու իր խոսքին: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը նույնպես հետեւողական չեղավ` Թուրքիային պարտադրելու այն պարտավորությունների կատարումը, որ նա ստանձնել էր` այդ երկու արձանագրությունները ստորագրելով: Ըստ էության, ե՛ւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ե՛ւ Եվրոպական միությունը, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունը չկարողացան պատշաճ կերպով ազդել Թուրքիայի վրա: Ինչպես տեսնում ենք, ոչ միայն այս հարցով, այլ Թուրքիայի գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը բավական ագրեսիվ է` ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ միջազգային անվտանգության տեսակետից` վտանգավոր նախաձեռնությունների հեղինակ: Այսօրվա Թուրքիան  ապակայունացնող դեր ունի տարածաշրջանում, եւ գլոբալ անվտանգային համակարգում Հայաստանի քաղաքական օրակարգից այս արձանագրությունների դուրսհանումը, այո՛, նաեւ ազդակ է առ այն, որ թուրքական իշխանությունները տապալեցին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Եվ այս տապալման ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը կրում է թուրքական ղեկավարությունը:

«Արցախում մայիսի 9-ի համերգի համար ոչինչ մի′ խնայեք». Արմեն Ամիրյան

ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ ՎԵՐՋ

–Անդրադառնանք ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման գործընթացին. կասե՞ք, թե ի՞նչ փուլում է այսօր այն գտնվում:

– Գործընթացը քիչ թե շատ արդեն իսկ տեսանելի է, ընդ որում` տեսանելի է երկու կողմից էլ: Հայկական կողմից, ինչպես գիտեք, կառավարությունը դեռ տարեվերջին հավանության արժանացրեց այդ համաձայնագիրը, եւ Սահմանադրական դատարանի որոշումից հետո այն` որպես նախագիծ, կներկայացվի Ազգային ժողով: Մեր հանձնաժողովը նախատեսում է հրավիրել եւս մեկ լսումներ` այս հարցի հետ կապված, թեպետ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ համատեղ` նման լսումներ արել ենք: Ըստ ամենայնի, ժամանակացույցի համաձայն, մինչեւ մարտի վերջ այդ համաձայնագիրը կարող է արդեն իսկ վավերացվել Հայաստանի խորհրդարանի կողմից: Եվ Հայաստանի կողմից վավերացվելու դեպքում` համաձայնագրի բազմաթիվ դրույթներ անցումային շրջանում կարգավորման ենթակա են: Այսինքն` համաձայնագիրը դե ֆակտո կարող է գործել կողմերի համաձայնության պարագայում` այս կամ այն ոլորտային քաղաքականության հետ կապված:

– Փաստորեն, համաձայնագրի դրույթները կգործեն` առանց սպասելու, որպեսզի այն վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմի՞ց:

– Այո՛, Հայաստանի վավերացման դեպքում արդեն անցումային դրույթները այդ համաձայնագրով նախատեսված կարող են աշխատել եւ երկկողմ համաձայնությունների պարագայում ոլորտային նման գործողությունների ականատես կարող ենք լինել: Փաստացի գործընթացը Հայաստանի կողմից ամբողջությամբ գնում է, գործընթաց է գնում նաեւ եվրոպական կողմում, որպեսզի եվրոպական խորհրդարանի կողմից այդ համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի ունենա: Պետք է ԵԽ-ն նաեւ իր դրական կարծիքը` համաձայնագրի տեքստի հետ կապված, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարի:

– Դրական կարծիք ասելով` նկատի ունեք այն, որ եվրոպական 27 երկիր դեռ պետք է վավերացնի՞ համաձայնագիրը:

– Այս ամենը չշփոթենք վավերացման գործընթացի հետ, այլ սա կարեւոր ընթացակարգային հարց է եվրոպական իրավունքի շրջանակներում: Եվրոպական խորհրդարանը մինչեւ համաձայնագրի ստորագրումը դեռ իր պաշտոնական կարծիքը չէր տվել եւ համաձայնագրի առնչությամբ` այս տարվա ընթացքում այդ կարծիքը կտա: Այն պետք է անցնի պատշաճ ընթացակարգեր եւ ԵՄ անդամ երկրների խորհրդարաններով: Ի դեպ, այս դեպքում խոսքը 26 երկրի մասին է, որովհետեւ Մեծ Բրիտանիան 2019 թվականի մարտի 30-ից չի համարվելու ԵՄ անդամ, հետեւաբար իր վավերացման անհրաժեշտությունը չկա:

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА