ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տեռորի՛ստ Էրդողան» Հայաստանի քրդական համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

02.02.2018 18:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Տեռորի՛ստ Էրդողան» Հայաստանի քրդական համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանում քրդական համայնքն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրեց ՝ պահանջելով միջազգային հանրությանը կանխել այս օրերին Թուրքիայում իրենց հայրենակիցների նկատմամբ իրականացնող բռնությունները:
«Տեռորի՛ստ Էրդողան» վանկարկումներով նրանք պահանջում էին ՄԱԿ-ից և գերտերություններից չլռել:
Քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը հայտարարեց, թե թուրքական ԶՈՒ-ն ինքնաթիռներով ռմբակոծում են Աֆրին քաղաքը և նրա շրջակա գյուղերի խաղաղ բնակչությանը՝ արգելված զինատեսակներով: «Այդ հարձակումը կատարվում է ռուսական կողմի համաձայնությամբ, ՆԱՏՕ-ի ԶՈւ-ի զինամթերքով և ՄԱԿ-ի լռությամբ, որը նպաստում է տեղի խաղաղ բնակչության ոչնչացմանը»,-հայտարարեց նա:

Նրանց բողոքը լսեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անվտանգության խորհրդատու Ինոք Փեննի-Լարյին: Նրան փոխանցեցին բողոք-նամակ՝ ուղղված ՄԱԿ-ի գրասենյակին: Ինոք Փեննի-Լարյին տեղեկացրեց, որ գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն տեղում չէ և ինքը կփոխանցի նամակը:

«Չկա անհնար ոչինչ». բացառիկ տեսանյութ քեզ համար, եթե ուզում ես հասնել երազանքիդ

Ժենյա Ամիրյանը, ով «Քուրդիստան» կոմիտեի փոխնախագահն է, նշեց, որ իր ազգը նեղության մեջ է և օգնության կարիք ունի :

«Աշխարհի գերտերությունները պետք է արձագանքեն անպայման, քանի որ բռնության է ենթարկվում այն ազգը, որը պետականություն չունի և 100 տարի գտնվում է թուրքական իշխանությունների լծի տակ: Չպետք է մոռանանք, որ քուրդ և եզդի ժողովուրդը 2014թ-ին Սիրիայում քրդական զինված ուժերի կողմից «ԻՊ» կոչվող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մեծ դեր խաղացին և հաղթանակներ տարան, որը արժանացավ միջազգային հանրությանը հավանությանը: Եվ հիմա Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ ցույց է տալիս, որ ահաբեկիչների հետևում կանգնած է թուրքական պետությունը»,-ասաց Ժենյա Ամիրյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА