ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկահասակ երեխային առնետները կրծոտել են. ծնողներին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

04.02.2018 09:55 ԻՐԱՎՈՒՆՔ
Մանկահասակ երեխային առնետները կրծոտել են. ծնողներին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

ԱՄՆ Արկանզաս նահանգում 2-ամյա երեխայի ծնողները դատապարտվել են այն բանի համար, որ իրենց մանկահասակ երեխային առնետները կրծոտել են: Այդ մասին գրում է «Arkansas Online»-ը:

Նախագահն ընդունել է ոստիկանապետին

Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար ծնողներին դատապարտել են 5 տարի ժամկետով ազատազրկման: Նրանք արդեն անազատության մեջ են 293 օր և վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն ունեն:

Ամուսինները մեղսունակ են ճանաչվել, ձերբակալվելուց հետո նրանք նաև խոստովանել են, որ թմրանյութեր են օգտագործում, այդ թվում նաև՝ մետամֆետամին:

Միջադեպը տեղի է ունեցել 2017թ.մայիսին. ծնողները իրենց մանկահասակ երեխային անկողնու մեջ հայտնաբերել են առնետների կողմից կրծոտված: Երեխայի մարմնի վրա եղել է շուրջ 100 առնետի կրծած հետք, իսկ ճակատի վրա վնասվածքի խորությունը 2,5 սմ է եղել, ընդհուպ երևացել է երեխայի գանգի ոսկրային հատվածը:

Սակայն ծնողները փոխարենը շտապեն երեխային հիվանդանոց տեղափոխել, սպասել են մինչև երեխայի տատը ժամանի:

Ավելի ուշ, երբ երեխային հիվանդանոց են տեղափոխել, նրան վիրահատել են:

Ամուսինները զրկվել են ծնողական իրավունքից և աղջկան որդեգրել է այլ ընտանիք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА