ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի բնակչության թվաքանակը գերազանցել է 80 միլիոնը

04.02.2018 15:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի բնակչության թվաքանակը գերազանցել է 80 միլիոնը

Թուրքիայի բնակչության թվաքանակը 2017 թվականին հասել է 80,81 միլիոնի: Այդ մասին ասված է երկրի Վիճակագրության ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում

Թուրքիայի քաղաքացիների թիվը 2016 թվականի համեմատությամբ աճել է ավելի քան 995 հազարով: Թուրքիայի բնակչության 50,2 տոկոսը կազմում են տղամարդիկ (40,54 միլիոն մարդ), 49,8 տոկոսը՝ կանայք (40,3 միլիոն մարդ): Քաղաքային բնակչության բաժինն աճել է մինչեւ 92,5 տոկոս:

2016 թվականին Թուրքիայի բնակչության աճի տեմպերը կազմել են 13,5 տոկոս, 2017 թվականին դրանք կրճատվել են մինչեւ 12,4 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА