ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղանկարիչը դրական է գնահատում Արամ Մանուկյանի արձանի շուրջ քննադատությունները

05.02.2018 14:18 ՄՇԱԿՈՒՅԹ
Գեղանկարիչը դրական է գնահատում Արամ Մանուկյանի արձանի շուրջ քննադատությունները

Նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ արձանի էսքիզն արժանացել է բազմաթիվ քննադատությունների, ըստ հնչող կարծիքների, այն որեւէ առնչություն չունի Արամ Մանուկյանի հետ, բացի այդ, որպես արձան` անճաշակ է:
Արամ Մանուկյանի արձանը ստեղծելու համար կազմվել  է հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ճարտարապետներ, քանդակագործներ, արվեստաբաններ, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Գեղանկարիչ ՀԱՂԹԱՆԱԿ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ նույնպես ընդգրկված է հանձնաժողովում , ըստ նրա հանձանաժողովի առաջին նիստում ներկայացվել են այնպիսի էսքիզներ, որոնց պարագայում ընտրություն չի կատարվել. «Ընդհանուր կարծիքն այն էր, որ ընտրություն չկար եւ որոշում ընդունվեց անցկացնել նոր մրցույթ, որի ժամանակահատվածը շատ կարճ էր, իսկ այդ ընթացքում ստեղծագործողի համար դժվար էր ներկայացնել էսքիզ»,-նշեց գեղանկարիչը: Նա զարմանք հայտնեց առ այն, որ հանձնաժողովի անդամներից մեկը հայտնել է, որ մրցույթը ճիշտ չի անցկացվել, խախտումներ են եղել եւ այլն.«Նման բան չի եղել: Ճիշտ է, խարախուսական երեք հոգու տվեցին, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ իրենց արած աշխատանքը գնահատվում է: Այնուհետեւ հայտարարվեց բաց մրցույթ, տեղի ունեցավ փակ քվերակություն, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ հաղթեց Դավիթ Մինասյանը: Որոշում կայացվեց նաեւ, որ հետագայում հանձնաժողովի հսկողության տակ էլ անցկացվի աշխատանքը, այսինքն` հանձնաժողովը աշխատի քանդակի հեղինակի հետ»,-փաստեց Հաղթանակ Շահումյանը: Ըստ նրա, արձանի էսքիզը, որն արժանացել է քննադատությունների, հանձնաժողովում ներկայացված չի եղել: Նրա կարծիքով` գուցե պահը չի հասունացել, որպեսզի իրագործվի պայմանավորվածությունը, որ  հեղինակը պետք է աշխատի հանձնաժողովի հետ: Գեղանկարիչը համաձայն չէ արձանի ստեղծման համար տրվող ժամանակի հետ, քանի որ տրվող ժամանակը շատ քիչ է լավ ստեղծագործելու համար. «Դավիթը լավ խորհրդատու ունի` հայրը, մեր սերնդի քանդակագործներից է: Վստահ եմ, որ լավ կլինի, լավ է նաեւ մեր ժողովրդի ակտիվությունը: Կարծում եմ` սա կօգնի ստեղծագործողին ավելի լուրջ ճանապարհ անցնել»,- շեշտեց Հ. Շահումյանը:

Չինացի դաշնակահարը միշտ հետաքրքրված է եղել  հայկական մշակույթով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА