ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քվեարկվում են նախորդ օրը քննարկված նախագծերը (ուղիղ)

07.02.2018 10:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քվեարկվում են նախորդ օրը քննարկված նախագծերը (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն, այսօր՝ փետրվարի 7-ին, շարունակում է իր աշխատանքը. Քվեարկվում են նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:

Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ

Դրանց շարքում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Միջհամայնքային միավորումների մասին օրենքների նախագծերը:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 6-ին մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված է 19 հարց:

Հիշեցնենք, որ հերթական նիստերի օրակարգն սպառելուց հետո ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում են մասնավորապես «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք եւ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը:

Նկատենք, որ արտահերթ նիստում ընդգրկված հարցերի մեծ մասը պայմանավորված է կառավարման խորհրդարանական համակարգի անցումով եւ անհրաժեշտ է օրենքներն ընդունել որքան հնարավոր է շուտ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА