ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան չի կարող Սիրիայի ռազմական գործողություններով ամրապնդել իր անվտանգությունը. Մոգերինի

07.02.2018 17:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան չի կարող Սիրիայի ռազմական գործողություններով ամրապնդել իր անվտանգությունը. Մոգերինի

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգումը, գրում է Pars Today-ը:

Իրանն ու Թուրքիան մտածում են ազգային կրիպտոարժույթի մասին

«Թուրքիան չի կարող Սիրիայի ռազմական գործողություններով ամրապնդել իր անվտանգությունը: Սիրիայի հարցը հնարավոր չէ կարգավորել նոր ճակատներ ստեղծելու միջոցով, քանի որ իրական անվտանգությունը պետք է հաստատվի քաղաքական ճանապարհով և բանակցությունների արդյունքում»,- Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդարանական նիստում ասել է նա:

Նշելով, որ պատերազմը երբեք չպետք է բարդացնի խաղաղության հաստատումը, Մոգերինին հավելել է, որ պետք է կենտրոնանալ միմիայն ՄԱԿ-ի կողմից հաստատված հակաահաբեկչական պատերազմի վրա:

«Այդ հարցում Թուրքիան հատուկ պատասխանատվություն ունի»,- նշել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА