ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արվեստը ճաշակի խնդիր է` Արամ Սարգսյանը Արամ Մանուկյանի արձանի մասին

08.02.2018 18:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արվեստը ճաշակի խնդիր է` Արամ Սարգսյանը Արամ Մանուկյանի արձանի մասին

Հասարակական, քաղաքական  ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզի շուրջ քննարկումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ արձանի ստեղծման համար կազմված հանձնաժողովի անդամները նույնպես դժգոհ են էսքիզից: Արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:

«Կազմակերպեք բոյկոտ, ո՛չ մի հայ չպետք է մտնի Պոլսի պատրիարքարան»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ «Իրավունքը» հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի արձանի վերաբերյալ: Ըստ մեր զրուցակցի, Արամ Մանուկյանը քաղաքական այն գործիչն է, որը պետք  է ունենա ե՛ւ թանգարան, ե՛ւ արձան. «Աշխարհի շատ երկրներ պահպանել են  իրենց թագավորանիստ փողոցները, իսկ մենք այդ ամենը կորցրել ենք: Պահպանել ենք Տիգրան Մեծի դեմքով ոսկե դրամներ եւ այդքանով բավարարվել: Գոնե այս պահին կարող ենք ներկայացնել մեր Առաջին հանրապետության եւ հերոսամարտների 100-ամյա պատմությունը»,-փաստեց Արամ Սարգսյանը եւ ընդգծեց, որ արվեստը ճաշակի խնդիր է. «Երբ Երեւանում տեղադրում էին բանվորի արձանը, բոլորը դեմ էին, ես` կողմ: Ունեմ նկարչական կրթություն եւ համարում էի, որ այն քաղաքի լավագույն արձաններից մեկն է,  շատ եմ ափսոսում, որ այն հանել են: Շատ եմ հավանել Առնո Բաբաջանյանի արձանը, այն տարբերվում է բոլոր արձաններից: Մեր ժողովուրդն ավելի շատ սիրում է սյուռալիստական ոճի ստեղծագործություններ»,-շեշտեց Ա. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի արձանին Եռագույնի  հայտնվելը, ապա Ա. Սարգսյանն արձանն այդպես չի պատկերացրել, նրա պատկերացրած արձանն այլ տեսք ունի. «Իմ պետկարցումը երեւի կիսում է հանրության մի ստվար զանգված, քանի որ լինելով ՀՀ առաջին վարչապետ Արամ Մանուկյանը պետք է ունենար պետական գործչի կերպար, որը պետք է լիներ ավելի շաատ արարողակարգային»,-եզրափակեց Արամ Սարգսյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА