ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շաքարախտը երկու անգամ ավելացնում է կատարախտի վտանգը

09.02.2018 14:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Շաքարախտը երկու անգամ ավելացնում է կատարախտի վտանգը

Շաքարախտով հիվանդները երկու անգամ ավելի շատ են բախվում կատարախտի հետ, քան շաքարախտով չտառապող մարդիկ: Այսպիսի եզրակացության են եկել Anglia Ruskin University-ի, University Hospitals Bristol-ի, Switzerland University-ի եւ Boston University-ի հետազոտողները:

Վրաերթեր Երեւանում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից երկուսն անչափահաս են

Կատարախտը աչքի ոսպնյակի մասնակի կամ ամբողջական ախտահարումն է: Սա տարածված բարդացում է շաքարախտի դեպքում: Ավելի հաճախ դրան բախվում են 2-րդ տիպի դիաբետով հիվանդ կանայք: Գիտնականները դեռեւս չգիտեն՝ ինչ ձեւով է շաքարախտն ազդում կատարախտի զարգացման վրա: Սակայն նոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ այս երկու հիվանդությունների միջեւ սերտ կապ է առկա:

Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ մասնագետները վերլուծել են շաքարախտով հիվանդ 56 000 հիվանդների տվյալները: Բոլոր մասնակիցների տարիքը 40 անց էր: Որպեսզի հաշվի առնվեին բոլոր պայմանները, երբ բարդացում է նկատվում, հետազոտությունն անցկացվել է 15 տարի շարունակ:

Պարզվել է, որ կատարախտի առաջացման հաճախակիությունը կազմում է 20.4 դեպք ամեն 1000 մարդու հաշվով: Ամենաբարձր ռիսկի տակ են գտնվում 45-54 տարեկան հիվանդները, ընդ որում՝ 50-54 տարեկան մասնակիցները 6 անգամ ավելի հաճախ են տառապում կատարախտից:

Մասնագետները ընդգծում են, որ հետազոտությունը ցույց է տվել կատարախտի եւ շաքարախտի միջեւ առկա կապ, բայց չի ապացուցում, որ հենց շաքաարախտն է առաջացնում կատարախտ կամ հակառակը:

Նշենք, որ շաքարախտով հիվանդները հաճախ բախվում են նաեւ այլ ակնաբանական խնդրի՝ շաքարային ռետինոպաթիայի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА