ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու և 41-ամյա կնոջ դի

09.02.2018 13:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու և 41-ամյա կնոջ դի

Այսօր՝ փետրվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիեր կան։ Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի 10 TT 666 համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղերում հայտնաբերել են 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։  Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հակոբ Վ.-ն երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրանք մահացել են շմոլ գազից։ Հավանաբար, ավտոմքենայի մեջ միացրել են շարժիչը, որպեսզի տաքանան ու, քանի որ ավտոտնակի դուռն էլ փակել են, արտանետված գազը կուտակվել է մեքենայում և ավտոտնակում, ինչն էլ դարձել է ողբերգական մահվան պատճառ։

Ոբերգական դեպք Արարատի մարզում. որոնողական գործողությունների արդյունքում ջրանցքում հայտնաբերվել է որոնվող երեխայի դին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА