ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն 2018թ.-ին 1 տրիլիոն դոլարի պարտք կվերցնի

09.02.2018 17:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն 2018թ.-ին 1 տրիլիոն դոլարի պարտք կվերցնի

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այս ֆինանսական տարվա ընթացքում 955 միլիարդ դոլարի վարկ է ակնկալում՝ չորեքշաբթի հրապարակված փաստաթղթերի համաձայն: Դա վեց տարվա ընթացքում ամենաբարձր վարկային միջոցն է, իսկ անցյալ տարի, համեմատության համար նշենք, որ դաշնային կառավարությունը 519 միլիարդ դոլարի վարկ է վերցրել՝ այս տարվա նախատեսվածի գրեթե կեսը:

ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ինչպես գրում է Washington Post-ը, բացի բուն գումարից և դրա հսկայական չափերից, Կոնգրեսում թեժ քննարկումների առիթ է դարձել նաև այն, թե արդյո՞ք այդ պարտքը պետք է ծախսել ենթակառուցվածքների, ռազմական ոլորտի, աղետների հաղթահարման, թե՞ այլ ծրագրերի վրա:

Սակայն Թրամփի հայտարարություններում պետական նոր պարտքի մասին որևէ հիշատակման բացակայությունը հիասթափեցրել է կոնգրեսականներին, ովքեր զգուշացնում են, որ Ամերիկան  մեծ տնտեսական խնդրի առջև է կանգնած:

«Դա սարսափելի է: Այդ դեֆիցիտն ու արտաքին պարտքը, որ գնալով աճում է, լուրջ խնդիր է երկրի համար», - Bloomberg-ին հայտնել է Հարվարդի համալսարանի հայտնի տնտեսագետ Մարտին Ֆելդշտեյնը:

Ներդրողներն իրենց հերթին մտահոգված են բոլոր լրացուցիչ փոխառությունների և բարձր գնաճի հավանականությամբ, ինչի պատճառով ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի տոկոսադրույքները 2014 թ.-ից ի վեր ամենաբարձր մակարդակի վրա են: Դա, իր հերթին, հանգեցրել է շաբաթվա ամենավատ վաճառքներին ֆոնդային շուկայում՝ վերջին երկու տարվա կտրվածքով:

«Wall Street-ի որոշ հաճախորդներ արդեն իսկ սկսել են խոսել 2019 թվականին սպասվող ռեցեսիայի մասին: Ֆինանսական քաղաքականությունը պարզապես վերահսկողությունից դուրս է», - նշել է Կոնգրեսի նախկին հարկային տնտեսագետ Փիթեր Դևիսը:

Թեդեշին՝ Օբամայի վարչակազմի նախկին խորհրդականը, իր հերթին իրավիճակը կոչել է «խիստ մտահոգիչ, բայց այնուամենայնիվ, ոչ ճգնաժամային»: Ըստ նրա՝ «մեծ ռիսկ» է առաջիկա տարիներին այդքան շատ վարկ վերցնելը:

Թրամփի գանձարանը 2019 թ. նախատեսում է 1 տրիլիոն դոլարի փոխառություն և ավելի քան 1,1 տրիլիոն դոլար՝ 2020 թվականին: Ուշագրավ է, որ նախագահը պաշտոնավարելուց առաջ ինքն իրեն անվանում էր «պարտքի թագավոր», չնայած որ քարոզարշավում հաճախ էր խոսում պետական պարտքի կրճատման մասին:

Պատասխանատու դաշնային բյուջեի կոմիտեն ևս կանխատեսում է, որ 2019 թ. ԱՄՆ դեֆիցիտը կկազմի 1 տրիլիոն դոլար: Քաղաքական գործիչները պնդում են, որ սա վերջին անգամն է, որ իրենք ընդունում են նման օրինագիծ, որով դեֆիցիտն ավելի է մեծանում, սակայն մինչ օրս շարունակում են նույն կերպ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА