ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահին ձերբակալելու որոշում է կայացվել

09.02.2018 18:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահին ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացվել:

Թուրքիայում հազարավոր մարդիկ լքել են ազգայնական կուսակցության շարքերը

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» լրատվական կայքը, Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել բողոքի ցույցի պատրվակով ժողովրդին փողոց դուրս բերելու և բախումներ հրահրելու փաստարկով: Գործի շրջանակներում 17 հոգու ձերբակալելու որոշում է կայացվել: Կասկածյալների թվում է նաև ԺԴԿ համանախագահը: Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումները ձերբակալել են կասկածյալների մի մասին, մյուսները, այդ թվում Քեմալբային որոնվում են:

Նշվում է, որ կասկածյալները նախորդ շաբաթ «Կանանց կոնֆերանսի» ժամանակ հայտարարություն էին տարածել, որով քննադատել էին Թուրքիայի ԶՈՒ կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА