ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կքննարկի աղմկահարույց նախագիծը

16.03.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կքննարկի աղմկահարույց նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կքննարկեն Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որը լայն արձագանք էր գտել ու լուրջ տարակարծության տեղիք տվել: Ընդդիմախոսների գնահատմամբ` այն բավական վիճահարույց է, քանի որ չի լուծում ռեկտորների ունեցած մոնոպոլ իշխանության հարցը եւ չի ստեղծում նրանց հակակշիռ: Արդյոք նախագիծը դրական եզրակացություն կստանա հանձնաժողովի կողմից, թե` ոչ, դժվար է ասել, բայց փաստ է, որ դրան կտրականապես դեմ է «Ծառուկյան» խմբակցությունը, քանի որ այն հակասում է իրենց խմբակցության դասախոս պատգամավորների շահերին: Խնդիրն այն է, որ նոր օրենքով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրենքը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատանքով: Մինչդեռ մինչ այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի վրա արգելք չկար: Այնպես որ, ներքաղաքական այս փուլում արդյո՞ք ՀՀԿ-ն «կնեղացնի» «Ծառուկյան» խմբակցությանը, հատկապես խմբակցության դոկտորներին ու պրոֆեսորներին, ցույց կտա ժամանակը:

Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА