ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարը սահմանամերձ Այգեպարում մասնակցել է ծառատունկի

18.03.2018 18:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարը սահմանամերձ Այգեպարում մասնակցել է ծառատունկի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրերս Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, մասնակցել ծառատունկի, ինչպես նաեւ ներկա գտնվել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը:

Պաշտպանության նախարարը խստորեն դատապարտում է խաղաղապահների մասնակցությունը հավաքներին

Պաշտպանության նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով այգեպարցիներին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները չափազանց կարեւոր նշանակություն ունեն մեր պետության եւ զինված ուժերի համար, ուստի՝ համայնքների բնակիչներին հուզող խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են եւ դրա  վառ վկայություններից մեկը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ակտիվ ու հետեւողական աշխատանքն է:

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարարի գլխավորությամբ Բերդ քաղաքի համայնքապետարանում կայացել  է նաեւ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ըստ ոլորտների եւ գերատեսչությունների քննարկվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել հատկապես սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման եւ լուսավորման, ինչպես նաեւ ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հետ կապված հարցերին: Այդ առնչությամբ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացնել նաեւ համայքների ղեկավարները, միջազգային գործընկեր կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արցախի Պաշտպանության բանակը հակառակորդի կուտակումների վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)

Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ բարձր է գնահատել միջգերատեսչական փոխգործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի աշխատանքը սահմանամերձ համայնքներում առաջիկայում եւս տալու է դրական ու շոփափելի արդյունք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА