ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակները պրոֆեսիոնալ ռինգում

18.03.2018 20:47 ՍՊՈՐՏ
Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակները պրոֆեսիոնալ ռինգում

Մոսկվայում կայացած «Проспект» մրցաշարում հայ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը հաղթանակներ են տոնել:

Ցեղասպանության տարելիցին հայ կարատեիստը Թուրքիայից վերադարձել է հաղթանակով (Տեսանյութ)

Այս մասին հայտնում է «Punch Boxing Promotions»-ի ֆեյսբուքյան էջը:

Նարեկ Աբգարյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Ռաուշանովի հետ մենամարտում` առաջին պարտությունը պատճառելով Ռաուշանովին:

Արամ Ավագյանը վստահ հաղթանակ է տարել Բուրգութ Հաջիբոևի նկատմամբ, որը դարձյալ ներկայացրել է Ուզբեկստանը և դարձյալ առաջին պարտությունն է կրել կարիերայում:

Իսկ Գոռ Երիցյանը տեխնիկական նոկաուտով 8-րդ ռաունդում պարտության է մատնել Վրաստանը ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Միխայիլ Ավագյանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА