ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղ թե ուշ Լոնդոնը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, կամ ներողություն խնդրել. Դմիտրի Պեսկով

19.03.2018 18:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաղ թե ուշ Լոնդոնը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, կամ ներողություն խնդրել. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հակված չեն խոսել ընդհանուր Արևմուտքի հետ հարաբերությունների սրման մասին, քանի որ խոսքը Մեծ Բրիտանիայի կողմից անհիմն զրպարտության մասին է, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Քնքուշ պահվածք և Մելանյայի նոր ոճային տեսքը. Թրամփն ու Մելանյան ձեռք ձեռքի են քայլել մարդկանց առջև

Պեսկովը հայտարարել է, որ վաղ թե ուշ Լոնդոնը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, կամ ներողություն խնդրել:

«Ես չէի օգտագործի «Արևմուտքի հետ հարաբերությունների սրացում» արտահայտությունը: Տվյալ դեպքում խոսքը Մեծ Բրիտանիայի, այդ երկրի ղեկավարության կողմից ՌԴ-ի նկատմամբ անհիմն զրպարտության մասին է: Մեզ հասկանալի է, այսպես ասենք, նաև Եվրատլանտյան համերաշխությունը, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ՝ վաղ թե ուշ այդ անհիմն մեղադրանքների համար անհրաժեշտ կլինի պատասխան տալ: Նրանք դա պետք է կամ ինչ-որ կերպ ապացուցեն, կամ ներողություն խնդրեն»,- ասել է Պեսկովը:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Օրեր անց նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման առնչությամբ:

Հիշեցնենք, որ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА