ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ «ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ»

20.03.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ «ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ»

Վլադիմիր Պուտինի վերընտրվելու հարցում ինտրիգային իրավիճակի բացակայությանը, ռուսական ընտրությունները մեկ հարցում լուրջ հետաքրքրություն ներկայացնում էին: Այն է, ձայների ի՞նչ հարաբերությամբ նա կընտրվի:

Ադրբեջանում ամփոփվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

 

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՌԴ-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նկատի ունենք հետեւյալ փաստը: Վերջին ժամանակներս աննախադեպ սրության հասած արեւմտյան հակառուսական արշավը, ինչ խոսք, կապված էր նաեւ նախագահական ընտրությունների հետ: Ասել, թե հիմնական նպատակը Պուտինի վերընտրվելը թույլ չտալն էր, միամտություն կլիներ. այն, որ իր պաշտոնավարման երկրորդ փուլում Պուտինը հաղթելու է նաեւ երկրորդ ընտրություններում, արեւմտյան հատուկ ծառայությունները, անշուշտ, գրեթե կասկածներ չունեին դեռ նախորդ ընտրություններից հետո: Այլ բան, որ հակառուսական արշավը, այդ թվում՝ տնտեսական հարվածներով ռուսաստանյան սոցիալական վիճակը վատացնելու միջոցով Կրեմլի նկատմամբ դժգոհություն առաջացնելը, օլիգարխներին հարվածելով, նրանց նախագահի դեմ հանելը եւ նման այլ խաղերն ուղղված էին Պուտինի նախընտրական դիրքերի հնարավորինս թուլացնելուն: Դա, ըստ այդ հաշվարկների, պետք է բերեր նրա նկատմամբ նվազագույն նախընտրական վստահության, ապա նաեւ՝ ընտրակեղծարարությունների եւ արդյունքում՝ լեգիտիմության լուրջ պակասի: Իսկ դա հերթական նախագահական ժամկետում Պուտինին կդներ բավականին խոցելի վիճակում: Քանի որ առաջ կգար նաեւ ամեն պահ երկիրը ցնցելու ունակ հակապուտինյան լուրջ կոալիցիա, եւ Կրեմլը արտաքին հարթակում ցանկացած քայլ կատարելուց առաջ նաեւ հնարավոր ներքին ցնցումներին էր ստիպված լինելու աչքը գցել: Այսպիսով, ռուսական նախագահական ընտրությունների արդյունքները հենց այս հեռանկարի հնարավորության պատասխանը պետք է տային եւ տվեցին: Անգամ իր համար ռեկորդային՝ 77 տոկոսանոց քվեն, որը ստացավ Վ.Պուտինը, ցույց տվեց, որ նրան գոնե թուլացնելու այդ երկարամյա օպերացիան տապալված է: Եվ ոչ միայն դա. փորձագիտական մի շարք հարցումներ ցույց են տալիս, որ մինչ Մեծ Բրիտանիայի հետ այս վերջին դիվանագիտական բախումը, Վ.Պուտինն ուներ 70 տոկոսից մի փոքր ավել վարկանիշ: Եվ ահա բրիտանական այդ հարձակումը նրա վարկանիշն ավելացրեց առնվազն 5-6 տոկոսով: Այսինքն, ՌԴ շարքային քաղաքացիների առյուծի բաժինը հստակ գիտակցում է, որ արտաքին նման ճնշումներն իրականում ուղղված են պետության թուլացմանը, եւ էլ ավելի են համախմբվում նախագահի շուրջ: Ընդ որում, այդ է վկայում մեկ այլ վիճակագրական ցուցանիշ. մնացած մոտ 23 տոկոս քվեների 17-18 տոկոսն էլ բաժին է հասել ոչ թե արեւմտամետներին, այլ՝ ծայրահեղ ազգայնականությանը՝ կոմունիստներին եւ Ժիրինովսկուն: Եվ մյուս կողմից. «մաքուր» լիբերալ երկու թեկնածուները՝ Սոբչակն ու Յավլինսկին, միասին ստացան մոտ 2.7 տոկոս ձայն: Դա նշանակում է, որ ՌԴ-ում քաղաքացիների 97 տոկոսն ունի ազգայնական տրամադրություններ: Դա արեւմտյան հատուկ ծառայությունների համար, թերեւս, ամենակարեւոր ազդակն է, որը ակնարկում է, որ «գունավոր հեղափոխությունների» մասին մտածելն անգամ անիմաստ է:

ԱՄՆ-ն, Սիրիային հարվածելով, խախտել է ՄԱԿ-ի միջազգային իրավունքը. Վլադիմիր Պուտին

 

ՎԱՐՉԱՊԵՏ ՄԵՅԸ՝ ՊՈՒՏԻՆՅԱՆ «ՔԱՐՈԶԻՉ»

Այսպիսով, ինչպես վերջնականապես հաստատեցին ռուսական նախագահական ընտրությունները, գլոբալ քաղաքական գործընթացները չեն փոխվի: Սակայն որոշակի հստակեցումներ, դիրքային ճշգրտումներ լինելու են: Առաջինը. եթե մինչ այս նախընտրական շրջանը Արեւմուտքի համար ՌԴ-ի վրա ներազդելու կամ նման փորձի, ՌԴ-ում «գունավոր» ցնցումներ առաջ բերելու հնարավորություն էր, հիմա այդ գործիքը եթե անգամ խաղից դուրս էլ չգա, ապա կդառնա միանգամայն անէֆեկտիվ: Նկատենք, խոսքը անգլոսաքսոնիզմի ամենահոգեհարազատ գործիքներից մեկի մասին է՝ հակառակորդին թուլացնել եւ հաղթել: Եվ եթե այն չկա, ապա անգլոամերիկյան քաղաքականությունը ստիպված է իր հաշվարկներում ներառել այն փաստը, որ գործ է ունենալու կայուն վիճակում գտնվող,  արտաքին ճնշումներից էլ ավելի համախմբվող եւ թռիչքային աճի փուլում գտնվող ուժային բաղադրիչ ունեցող Ռուսաստանի հետ: Այսինքն` Ռուսաստանի հետ, որի նկատմամբ տնտեսական, քաղաքական ճնշումները ձախողվեցին, իսկ ռազմական ճնշումների մասին մտածելն անգամ անիմաստ է՝ հիպերձայնային հրթիռների եւ լազերային տեխնոլոգիայի առկայության պարագայում:

Եվ մյուս կողմից էլ, անգլոսաքսոնական քաղաքականության ստրատեգները պետք է հաշվի առնեն, որ լուրջ խնդիրներ ունեն անգամ սեփական քաղաքական լիդերների հարցում: Վերադառնանք նույն բրիտանական սկանդալին: Թեեւ դրա հիմնական նպատակներից էր՝ լայն եւ կատաղի հակառուսական կոալիցիայի ձեւավորումը, սակայն ռեակցիան, որը ցուցաբերեց Եվրոպան, ասենք՝ նաեւ ԱՄՆ-ը ցույց տվեց, որ Լոնդոնը պետք է բավարարվի միայն բավականին ձեւական աջակցությամբ: Համենայնդեպս, համատեղ հայտարարությունը, որով հանդես եկան Թրամփը, Մերկելը եւ Մակրոնը, թեեւ առաջին հայացքից՝ աջակցում էր Լոնդոնին: Բայց նաեւ կար մեղադրանքների հիմնավորում Բրիտանիայի վրա թողնելու չթաքցված միտք. «Մեծ Բրիտանիան մանրամասնորեն բացատրել է իր գործընկերներին, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատասխանատու կլինի այս հարձակման համար...»: Իսկ ահա «Սկրիպալի գործը» քննող բրիտանական ոստիկանությունն այս մեծ աղմուկից հետո հայտարարեց, թե քննությունը շարունակվում է, եւ որ քննվում են մի շարք վարկածներ: Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ է Բրիտանիայի վարչապետը, նախաքննությունից առաջ ընկած, մեղադրում ՌԴ-ին: Առավել եւս, որ հայտնի դարձավ նաեւ, որ «Նովիչոկ» թույնը, որով, ըստ վարչապետի, թունավորել են Սկրիպալին եւ նրա աղջկան, ուսումնասիրվել է մի շարք եվրոպական երկրներում եւս, այդ թվում՝ Բրիտանիայում: Վերջապես, խորհրդային այդ թունատեսակի ոչնչացման գործընթացին մասնակցել են նաեւ ամերիկյան ծառայությունները, իսկ դրա ստեղծողը հիմա բնակվում է ԱՄՆ-ում: Ընդ որում, որոշակի չափաքանակի արտադրության համար բավական է մի սովորական լաբորատորիա: Այսպիսով, մի կողմից՝ բրիտանական վարչապետն ու ԱԳ նախարարն այս գործի հետ կապված տհաճ վիճակում հայտնվելու շեմին են: Մյուս կողմից, «Սկրիպալի գործի» միջոցով նրանց հարվածը ՌԴ-ին, ինչպես նշեցինք, ոչ միայն չթուլացրեց, այլ էլ ավելի մեծացրեց ՌԴ նախագահի նախընտրական վարկանիշը: Իսկ դա նշանակում է, որ վարչապետ Թերեզա Մեյը քաղաքական տեսանկյունից թույլ է տվել կոպտագույն սխալ: Այսինքն, եթե անգլոսաքսոնիզմի պետական առաջնորդներն ունեն քաղաքական այդ մակարդակը, ապա ինչպե՞ս են մրցակցելու Վ.Պուտինի հետ: Հաշվի առնելով նաեւ, որ անգլոսաքսոնիզմի առաջնորդ ԱՄՆ-ի գործերը եւս, մեղմ ասած, փայլուն չեն: Ի թիվս հայտնի մի շարք խնդիրների, օրերս պաշտոնապես տեղեկացվեց, որ ԱՄՆ պետական պարտքը հատել է 21 տրիլիոն դոլարի շեմը: Ժամանակին Օբաման ԱՄՆ նախագահությունը ստանձնել էր մոտ 10 տրիլիոն պետպարտքով եւ հանձնել՝ մոտ 20 տրիլիոնով: Թրամփը, որ մշտապես դրա համար դաժանորեն քննադատում էր Օբամային եւ խոստանում՝ նվազեցնել պարտքը, իր նախագահության մեկ տարում այն ավելացրել է ավելի քան 1 տրիլիոնով: Ընդ որում` նկատենք. Օբաման պարտքն ավելացնում էր նաեւ ՌԴ-ն հակաօդային պաշտպանության համակարգերով շրջապատելու նպատակով, եւ Թրամփն էլ այդ հարցում ետ չմնաց իր նախորդից: Ու հիմա, եթե ռուսներն ունենան այդ պաշտպանությունը հանգիստ շրջանցելու ունակ հրթիռներ, մի կողմից, դա նշանակում է, որ ԱՄՆ-ը հսկայական միջոցներ անիմաստ է ծախսել: Եվ ամենակարեւորը, հիմա պետք է էլ ավելի պատկառելի ծախսերի գնա՝ ռուսների հետ ռազմական բալանսում նոր զինատեսակների առաջ բերած ճեղքվածքը փակելու համար: Եվ դա արդեն ոչ թե Օբամայի երբեմնի 10 տրիլիոնանոց, այլ ներկայիս 21 տրիլիոնանոց պարտքի պարագայում: Ավելին, թեեւ բրիտանական այս վերջին ճգնաժամի հարցում Եվրոպայի հետ համատեղ հայտարարության, փաստն այն է, որ նույն Եվրոպայի, ասենք՝ նաեւ Չինաստանի հետ ԱՄՆ-ը, մեծ հավանականությամբ, ուր որ է կմտնի տնտեսական պատերազմի մեջ: Ու այսքանից հետո էլ դեռ կա 77 տոկոսանոց վարկանիշ եւ հիպերձայնային հրթիռներ ունեցող Պուտինի հետ պայքարի հարցը: Այսինքն՝ կգնա՞ Թրամփն այդ պայքարը կոշտացնելու ուղղությամբ, կասկածելի է:

Ադրբեջանում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու նախագահական ընտրություններից հետո

 

ԱՎԱՐՏՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Այսպիսով, ռուսական ընտրություններից հետո մոտավորապես այս գլոբալ պատկերն է ստացվում: ՌԴ նախագահը, գերամրապնդելով իր ներքին դիրքերն ու ռազմական հնարավորությունները, Արեւմուտքի համար գործնականում դառնում է անխոցելի մրցակից: Պաշտոնավարման երկու առավելագույն ժամկետի օրենսդրական նորմի փոփոխության արդյունքում Չինաստանի ղեկավար մնաց եւ ներքին դիրքերն էականորեն ամրապնդեց նաեւ Սի Ցզինպինը: Նա, ինչպես նաեւ ՌԴ վերընտրված նախագահը, արդեն հասցրել են հայտարարել, որ ռուս-չինական հարաբերությունների հին կուրսը ոչ միայն կպահպանվի, այլ նաեւ հնարավորինս կշարունակեն զարգացնել: Եվ այն, որ ԱՄՆ-ն ստիպված է լինելու առաջիկայում նաեւ պաշտոնապես համաշխարհային հեգեմոնիան կիսել ռուս-չինական դաշինքի հետ, շատ փորձագետներ այս պահին էլ են վստահությամբ խոսում: Իսկ առաջիկայում, այս համատարած «իշխանափոխություններից» հետո ամենաինտրիգայինը, թերեւս, հենց եվրոպական խաղատախտակն է լինելու, որտեղ նույնպես Մերկելի վերանշանակմամբ ավարտվեց «իշխանափոխության» գործընթացը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА